ԼՈՒՍԱՆԿԱՐ. Բրազիլիայում 12 սանտիմետրանոց պոչով երեխա է ծնվել
Բրազիլիայում պոչով երեխա է ծնվել։ Տեղեկությունը հայտնում է բրիտանական Daily Mail-ը։
Նշվում է, որ երեխայի պոչը 12 սմ երկարություն է ունեցել, որն ավարտվել է 4 սմ տրամագծով գնդաձև զանգվածով։ Բժիշկները վիրահատությամբ հեռացրել են պոչն ու գունդը։ Հայտնի չէ՝ պոչը հեռացվել է երեխայի ծնողների պահանջով, թե բժշկական նկատառումներով։ Հայտնի չէ նաև, թե ինչ հնարավոր անհարմարություն կամ առողջական խնդիրներ է այն առաջացրել փոքրիկի համար։
Երեխայի պոչը չի երևացել մոր հղիության շրջանում, բժիշկները բացահայտել են այն միայն բալիկի ծնվելուց հետո։ Նշվում է, որ բոլոր նորածինների մոտ սաղմնային պոչ է առաջանում հղիությունից չորսից ութ շաբաթ անց, սակայն այն սովորաբար նորից ներծծվում է մարմնի մեջ:
Պատմության մեջ եղել է ընդամենը 40 փաստագրված դեպք, երբ երեխաները ծնվել են պոչով:
[31506cae9ee01065cf14b9633ab1b8bc.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Թարմացված տեղեկատվություն թունավորվածների մասին
Թարմացված տեղեկատվություն թունավորվածների մասին «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտված և «աղիքային վարակին» բնոր...
«Տաշիր պիցցա»-ի սննդից թունավորված եւ հոսպիտալացված քաղաքացիների թիվը ավելացել է. թարմացված
Թարմացված տեղեկատվություն թունավորվածների մասին «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտված և «աղիքային վարակին» բնորոշ ախ...
Հայկական և ադրբեջանական կողմերի միջ միջադեպ է եղել. երկկողմանի փակ է Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը
Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը փակ է Հարգելի հայրենակիցներ Տեղեկացնում ենք, որ հայկական և ադրբե...
Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը բացվեց
Հարգելի հայրենակիցներ Տեղեկացնում ենք, որ Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի բաց է: Ազատ...