«Տաշիր պիցցա»-ի սննդից թունավորված եւ հոսպիտալացված քաղաքացիների թիվը ավելացել է. թարմացված
Թարմացված տեղեկատվություն թունավորվածների մասին «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտված և «աղիքային վարակին» բնորոշ ախտանշաններով ընդհանուր դեպքերը կազմել են 122, որոնցից 21-ը մինչև 18 տարեկան են: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
« Թարմացված տեղեկատվություն թունավորվածների մասին «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտված և «աղիքային վարակին» բնորոշ ախտանշաններով ընդհանուր դեպքերը կազմել են 122, որոնցից 21-ը մինչև 18 տարեկան են:
Նոյեմբերի 6-ի՝ ժամը 16:00-ի դրությամբ բուժումը շարունակում են 88 քաղաքացի, որոնցից 19-ը՝ մինչև 18 տարեկան: 34 պացիենտ, որոնցից 2-ը՝ մինչև 18 տարեկան, դուրս է գրվել:
Հոսպիտալացվածներից 64-ը բուժօգնություն է ստանում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, որոնցից 18-ը մինչև 18 տարեկան են: 10 քաղաքացի բուժօգնություն է ստանում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, որոնցից 1 –ը՝ մինչև 18 տարեկան, 12-ը՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում, 2-ը՝ Մարտունու բժշկական կենտրում։
Պացիենտներից 6-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը՝ բավարար»,- հայտնում են նախարարությունից:
Նմանատիպ հոդվածներ
Թարմացված տեղեկատվություն թունավորվածների մասին
Թարմացված տեղեկատվություն թունավորվածների մասին «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտված և «աղիքային վարակին» բնոր...
Հայկական և ադրբեջանական կողմերի միջ միջադեպ է եղել. երկկողմանի փակ է Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը
Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը փակ է Հարգելի հայրենակիցներ Տեղեկացնում ենք, որ հայկական և ադրբե...
Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը բացվեց
Հարգելի հայրենակիցներ Տեղեկացնում ենք, որ Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի բաց է: Ազատ...
Արցախի քաղաքացին առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին. ՄԻՊ
Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհի՝ Շուշիի հատվածում այսօր վաղ առավոտյան արձանագրված դեպքի առնչությամբ Արցախի Հանրա...