Ադրբեջանի հետ շփման բոլոր տարածքներում անվտանգության գոտի է անհրաժեշտ. ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը արտահերթ զեկույց է պատրաստել Ադրբեջանի հետ շփման բոլոր տարածքներում անվտանգության գոտու անհրաժեշտության վերաբերյալ։
«Այցեր է կատարվել ՀՀ բոլոր սահմանային բնակավայրեր, մեկ տարի շարունակ անդադար մոնիթորինգ է իրականացվել Սյունիքում և Գեղարքունիքում։ Զեկույցում փաստերով ցույց են տրվել վտանգները, բերված են օբյեկտիվ ապացույցներ», - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նա ասաց, թե փաստերով հիմնավորել են ադրբեջանական հանցավոր արարքները։
«Ցույց ենք տվել կապը ադրբեջանական իշխանությունների քաղաքականության և շարունակվող խախտումների միջև։ Հիմնավորել ենք, որ անհրաժեշտ է անվտանգության գոտին։ Ադրբեջանական դրոշները, զինվորականները, տարբեր սարքավորումները, տեսախցիկները պետք է հեռացվեն մեր գյուղերի անմիջական հարևանությունից և մեր համայնքներն իրար կապող ճանապարհներից։ Առանց դրա չի կարող լինել իրավունքների վերականգնում», - հայտարարեց Թաթոյանը։
Նա ասաց, թե սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան չի կարող համարվել լեգիտիմ, եթե չի ապահովվում մարդու իրավունքների, չի համապատասխանում ժողովրդավարության և իրավունքի գերակայության կանոներին և չի ապահովում մարդկանց բնականոն կյանքը:
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքում նռանկի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել. ՀԺ
Այսօր Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում նռանկի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել:Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույ...
Պատվաստման գործընթացը համաճարակի ժամանակ միշտ լինում է անարդյունավետ.բժիշկ
Ցանկացած պանդեմիայի կանխարգելումը պատվաստումն է, բայց պատվաստման գործընթացը համաճարակի ժամանակ միշտ լինում է անարդյունավ...
Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վարույթ կհարուցվի ու կենթարկվի պատասխանատվության
2019 թվականին հուլիսին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած «վնգստացող դատավորներ» սկանդալային արտահայտությունը մինչ օրս չի մոռացվել...
Հրաժարվում եմ մանդատից․ Առուշանյանը կալանավայրից նոր հայտարարություն է տարածել
Առուշ Առուշանյանը մանդատից հրաժարվելու որոշում է կայացրել։ Նա հայտարարություն է տարածել կալանավայրից․ «Սիրելի՛ հայրենակի...