Կասեցվել է մսային կիսաֆաբրիկատների արտադրության գործունեությունը. արձանագրվել են կոպիտ խախտումներ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Ռոստոմ և Զոհրաբ» ՍՊԸ-ին պատկանող (ք. Վանաձոր) մսային կիսաֆաբրիկատների արտադրամասում և պարզել, որ այս արտադրությունը կազմակերպվել է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով:
Տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն՝ արտադրական, օժանդակ և կենցաղային շենքերը եղել են անմաքուր և չնորոգված, արտադրամասում չեն եղել տաք և սառը ջրով ապահովված լվացարաններ, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կենդանիների, միջատների մուտքը կանխելու, վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները և գործիքները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման: Նաև՝ արտադրամասի աշխատակիցները ենթարկված չեն եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների:
Նշված հիմքով՝ «Ռոստոմ և Զոհրաբ» ՍՊԸ-ին պատկանող մսային կիսաֆաբրիկատների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը կգնա՞ «լոքդաունի». Փաշինյանը հստակեցրեց
«Պատվաստված պետք է համարենք այն քաղաքացիներին, ովքեր երկու դեղաչափ ներարկումը ստացել են»,- այսօր՝ Կառավարության նիստում,...
Հայաստանում 12 տարեկանից երեխաները կարող են պատվաստվել. նախարարություն
Առողջապահության նախարարի հրամանով փոփոխություն է կատարվել «Մոդեռնա» պատվաստանյութի կիրառման ուղեցույցում և սահմանվել, որ...
«Տաշիր պիցցայում» թունավորված քաղաքացիների թիվը հասել է 44-ի. նախարարությունը հայտարարություն է տարածել
«Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից երեկ օգտված, թունավորված և հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 44-ի: Այս մասին հա...
18+. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մեկը մահացել է, երեքի վիճակը միջին ծանրության է, անունները հայտնի են. Արցախի ՄԻՊ-ը լուսանկարներ է հրապարակել
Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նոյեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Արցախի Հանրապետությ...