18+. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մեկը մահացել է, երեքի վիճակը միջին ծանրության է, անունները հայտնի են. Արցախի ՄԻՊ-ը լուսանկարներ է հրապարակել
Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նոյեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի մուտքի մոտակա խաչմերուկի հարևանությամբ ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել ջրամատակարարման խողովակների վրա շինարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել են 4 քաղաքացիական անձինք, որոնցից մեկը՝ 22-ամյա Ե․Մ-ն, մահացել է, երեքին (41-ամյա Ս․Ա, 31-ամյա Մ․Գ․, 43-ամյա Դ․Գ․) ցուցաբերվում է բժշկական օգնություն։ Տուժածների վիճակը բժիշկների կողմից գնահատվում է միջին ծանրության։
Իրավապահ մարմինների կողմից այս պահին իրականացվում են համապատասխան աշխատանքներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, ինչի պատճառով Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհահատվածի Շուշիի հատվածում երթևեկությունը կարճ ժամանակով դադարեցված է։
Արձանագրված միջադեպը հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական կողմի հայատյաց, ցեղասպան ու ֆաշիստական վարքագծի հերթական ապացույցն է, որի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր բազմիցս հայտարարել ենք։
Ադրբեջանական կամայականություններին ու անպատժելիությանը պետք է վերջ դրվի, ինչը հնարավոր է Արցախի ժողովրդի նկատմամբ ադրբեջանական կողմի նման հանցավոր գործողությունների ուսումնասիրության և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար հստակ մեխանիզմների ներդրմամբ»։
[35f1237fa2a2b7882f88badcce84892d.jpg]
[fa3bb6482aaa2905cbddc65c821dd99e.jpg]
[4de1f6e6a7348f07e189ad32421c2f62.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Հոսպիտալացվել է 8 երեխա` թունավորման կասկածով. Շուշան Դանիելյան
«Մուրացան» համալսարանական հիվանդանոց է ընդունվել 8 երեխա, 7-ից 11 տարեկան հասակի, սննդային թունավորման կասկածով: Այս մաս...
«Տաշիր պիցցայում» թունավորված քաղաքացիների թիվը հասել է 44-ի. նախարարությունը հայտարարություն է տարածել
«Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից երեկ օգտված, թունավորված և հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 44-ի: Այս մասին հա...
Հայաստանը կգնա՞ «լոքդաունի». Փաշինյանը հստակեցրեց
«Պատվաստված պետք է համարենք այն քաղաքացիներին, ովքեր երկու դեղաչափ ներարկումը ստացել են»,- այսօր՝ Կառավարության նիստում,...
ՀՐԱՏԱՊ. Մուրադովը Բաքվից Երևան է բերում զոհված հայ զինվորականների դիերը. Sputnik
Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը այսօր երեկոյան Բաքվից կժաման...