Հռոմում Բայդեն-Էրդողան հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ
Հռոմում G20-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա ամերիկացի գործընկեր Ջո Բայդենը, հայտնում է Անադոլու գործակալությունը:
Հանդիպմանը մասնակցել է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ:
Վերջին անգամ Թուրքիայի և Միացյալ Նահանգների առաջնորդները դեմ առ դեմ հանդիպել են հունիսին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում:
Էրդողանն ավելի վաղ ասել էր, որ Սպիտակ տան ղեկավարի հետ առաջիկա բանակցությունների առանցքային թեման լինելու է հինգերորդ սերնդի F-35 ինքնաթիռների մշակման ծրագրին Թուրքիայի մասնակցության հարցը։
Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ Բայդենը ծրագրում է Էրդողանին ասել, որ երկու երկրները պետք է ուղիներ գտնեն միմյանց հետ ճգնաժամերից խուսափելու համար, քանի որ դաշինքը վերջերս փորձության է ենթարկվել ԱՄՆ-ը դեսպանին այլևս չճանաչելու սպառնալիքովև Թուրքիայի կողմից ռուսական արտադրության С-400 հակահրթիռային պաշտպանության համակարգի գնմամբ:
Երկու ղեկավարները նաև նախատեսում են քննարկել տարածաշրջանային հարցեր, որոնք վերաբերում են Սիրիային և Լիբիային: Այս մասին հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթ...
Այո, Նիկոլ Փաշինյանն է պատասխանատու իր արձակած հրամանների համար. Մովսես Հակոբյան. Փաստինֆո
Ցանկացած ոք պատասխանատու է իր հրամանների համար։ Այո, Նիկոլ Փաշինյանն է պատասխանատու իր արձակած հրամանների համար,- «Փաստի...
«Միլանի» նախկին պաշտպանը երկրորդ անգամ կդառնա Թբիլիսիի քաղաքապետ. ընտրություններում հաղթել է Կախա Կալաձեն
«Միլանի» նախկին պաշտպանը երկրորդ անգամ կդառնա Թբիլիսիի քաղաքապետ. ընտրություններում հաղթել է Կախա Կալաձեն։ԿԸՀ-ի նախնական...
Ադրեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ. ՊՆ
Նոյեմբերի 14-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հ...