ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին: Նիստին ներկա են գտնվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Ազատական կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Արզաքանցյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը:
[0d91d0e398686cfccae3fb57cc38bce7.jpg]
Նիկոլ Փաշինյանը ողջունել է ժողովի մասնակիցներին և նշել. «Սա մեր այս ձևաչափի չորրորդ հանդիպումն է, և կարծում եմ, որ այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ այն՝ որպես խոսակցության հարթակ, կարևորում ենք: Եվ այն, որ այսօր այստեղ ներկա ենք, թերևս դրա վկայությունն է, և մեր առաջիկա անելիքը թերևս պետք է լինի այս հարթակն ավելի արդյունավետ դարձնելը և իր գործունեությունը կոնկրետ արդյունքներով պսակելը: Ինչքանով դա կհաջողվի՝ մեզնից է կախված: Իհարկե, ոչ մի երաշխիք չկա, բայց մեր նպատակադրումը հենց դա է: Այս պահի դրությամբ մենք ունենք մի շատ կոնկրետ որոշում, որ այս ֆորմատի երեք ներկայացուցիչներ պիտի ներգրավված լինեն 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում»,- նշել է վարչապետ Փաշինյանը՝ շեշտելով, որ ներկայումս լուծումներ են փնտրվում՝ դե յուրե այդ հարցը կազմակերպելու համար։ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ քննիչ հանձնաժողովի աշխատաքները կմեկնարկեն միայն նախապատրաստական աշխատանքների իրականացումից հետո: Այնուհետև նիստի մասնակիցներն անցել են օրակարգային հարցերի քննարկմանը:
Նմանատիպ հոդվածներ
Հռոմում Բայդեն-Էրդողան հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ
Հռոմում G20-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա ամերիկացի գործընկեր Ջո Բ...
Այո, Նիկոլ Փաշինյանն է պատասխանատու իր արձակած հրամանների համար. Մովսես Հակոբյան. Փաստինֆո
Ցանկացած ոք պատասխանատու է իր հրամանների համար։ Այո, Նիկոլ Փաշինյանն է պատասխանատու իր արձակած հրամանների համար,- «Փաստի...
«Միլանի» նախկին պաշտպանը երկրորդ անգամ կդառնա Թբիլիսիի քաղաքապետ. ընտրություններում հաղթել է Կախա Կալաձեն
«Միլանի» նախկին պաշտպանը երկրորդ անգամ կդառնա Թբիլիսիի քաղաքապետ. ընտրություններում հաղթել է Կախա Կալաձեն։ԿԸՀ-ի նախնական...
Ադրեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ. ՊՆ
Նոյեմբերի 14-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հ...