Այո, Նիկոլ Փաշինյանն է պատասխանատու իր արձակած հրամանների համար. Մովսես Հակոբյան. Փաստինֆո
Ցանկացած ոք պատասխանատու է իր հրամանների համար։ Այո, Նիկոլ Փաշինյանն է պատասխանատու իր արձակած հրամանների համար,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ նշելով, որ նա է կրում նաեւ անմիջական պատասխանատվություն՝ Սյունիքի կարեւոր դիրքերը մինչեւ դեմարկացիայի իրականացումը հայկական զինված ուժերի հսկողության տակ չպահելու համար։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ ինքն է միանձնյա որոշել ու հանձնարարել Սյունիքի կարեւորագույն դիրքերից զորքերը քաշել, իսկ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն իրականացրել է այն։
ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետը պարզաբանեց, որ, այո, Փաշինյանն իրավունք ունի միանձնյա, բանավոր որոշում կայացնելու, սակայն մեկ օրվա ընթացքում այն պետք է ստանա գրավոր ձեւակերպում։
«Դա Սահմանադրությամբ սահմանված իրավունք է և քննարկման ենթակա չէ: Սահմանադրորեն, այո, իրավունք ուներ: Ինքը պարտավոր է միանձնյա որոշում կայացնել, օրենքն է այդպես, քննարկում կարող է անել, կարող է՝ չանել, ուրիշի կարծիք կարող է լսել, բայց որոշում պետք է ինքը կայացնի»,-ասաց Մ.Հակոբյանը՝ ավելացնելով. «Ցանկացած մարդ, ով հրաման է արձակում, այդ հրամանի համար պատասխանատվություն է կրում»:
ԳՇ նախկին ղեկավարն ասաց, որ գլխավոր հրամանատարն իրավունք ունի անհետաձգելի դեպքերում բանավոր հրաման տալ և մեկ օրվա ընթացքում այն պետք է ձևակերպվի գրավոր:
Դիտարկմանը, որ նույնիսկ Ադրբեջանն իրեն Խորհրդային Ադրբեջանի հետնորդ չի համարում, ինչու՞ ենք մենք այդ տարածքները ճանաչում են Խորհրդային Ադրբեջանի մաս,Մովսես Հակոբյանն ասաց.
«Սխալ են թույլ տվել,պետք է սահմանի կարևոր դիրքերը պահեին, որ հիմա կարողանային դեմարկացիա, դելիմիտացիա պարտադրել: Իրենք մեզանից կախված են եղել, հիմա էլ մենք ենք իրենցից կախված»:
Աղբյուր` Փաստինֆո
Նմանատիպ հոդվածներ
Հռոմում Բայդեն-Էրդողան հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ
Հռոմում G20-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա ամերիկացի գործընկեր Ջո Բ...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթ...
«Միլանի» նախկին պաշտպանը երկրորդ անգամ կդառնա Թբիլիսիի քաղաքապետ. ընտրություններում հաղթել է Կախա Կալաձեն
«Միլանի» նախկին պաշտպանը երկրորդ անգամ կդառնա Թբիլիսիի քաղաքապետ. ընտրություններում հաղթել է Կախա Կալաձեն։ԿԸՀ-ի նախնական...
Ադրեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ. ՊՆ
Նոյեմբերի 14-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հ...