«Առաջնայինը ոչ թե պարզապես տեղեկություն հաղորդելն է, այլ լինել մարդ, ով Ձեզ հետ վերապրում է այն, ինչի մասին հաղորդում է». մահացել է լեգենդար հաղորդավար Իգոր Կիրիլովը
90 տարեկանում մահացել է խորհրդային տարիների հայտնի հաղորդավար Իգոր Կիրիլովը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի «Առաջին ալիքը»։ «Ցավալի լուրը ստացվեց: Այսօր կյանքից հեռացավ Իգոր Լեոնիդովիչ Կիրիլովը` մեր լեգենդար գործընկերը, ավագ ընկերը, շատերի համար իսկական ուսուցիչը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի քան 20 տարի Կիրիլովը եղել է «Վրեմյա» հաղորդաշարի հաղորդավարը, ինչպես նաև վարել է «Նովոստի» և «Կապույտ լույս» հաղորդումները։ Նրա օգնականն ասել է, որ Կիրիլովը «ոչ մի թագով չի վարակվել», խոսքը կորոնավիրուսային հիվանդությանն է վերաբերել։ «Նա պարզապես չի արթնացել, հանգիստ հեռացել է», - ասաց նա:
Նա հեռուստատեսությունում սկսել է աշխատել 1957 թվականից։ Կիրիլովը բազմաթիվ կոչումներ ունի, այդ թվում՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։ Պարգևատրվել է մի շարք պետական և հեռուստատեսային պարգևներով՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» III և IV աստիճանի, Պատվո շքանշանով, Ժողովուրդների բարեկամության շքանշաններով, ինչպես նաև ԽՍՀՄ պետական մրցանակ՝ «Վրեմյա» ծրագրում հասարակական-քաղաքական իրադարձությունների գեղարվեստական և լրագրողական աշխատանքը լուսաբանման համար և այլն։
[8324559d8b04683f22d3c5e36450f2b6.jpg]
[997d8a9d3eb351c50445f004c9a26ffe.jpg]
[d6360fa2cafa781d0d305861c7876177.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Զգուշացնում են նոր վտանգավոր վիրուսի հայտնվելու մասին. ԱՀԿ ղեկավար
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը նախազգուշացրել է միջազգային հանրությանը...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Նոյեմբերի 1-ից պարտադիր է դիմակների կրումը նաև հանրային բաց տարածքներում․ ԱՆ
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հր...
Որոշում է կայացվել պատվաստել աշխարհի բնակչության 70%-ին. G20
«Մեծ քսանյակ»-ի (G20) երկրները որոշել են կորոնավիրուսի դեմ պատվաստել աշխարհի բնակչության 70 տոկոսին: «Արմենպրես»-ի փոխան...
Փոփոխություններ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի փոխտնօրեն է նշանակվել ազգությամբ ռուս Ալեքսանդր Ֆիշմանը: Կոմբինատի մեր աղբյուրնե...