Որոշում է կայացվել պատվաստել աշխարհի բնակչության 70%-ին. G20
«Մեծ քսանյակ»-ի (G20) երկրները որոշել են կորոնավիրուսի դեմ պատվաստել աշխարհի բնակչության 70 տոկոսին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
G20-ի երկրների ֆինանսների և առողջապահության նախարարությունների ղեկավարների համատեղ հանդիպման մասնակիցները հայտարարել են իրենց պատրաստակամությունը՝ ավելացնելու կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարումը զարգացող երկրներ՝ մինչև այս տարվա վերջ հասնելու համար պատվաստման 40, իսկ հաջորդ տարվա կեսերին՝ 70 տոկոսի:
«Մեծ քսանյակ»-ը ներառում է Ավստրալիան, Արգենտինան, Բրազիլիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իտալիան, Կանադան, Չինաստանը, Մեքսիկան, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Թուրքիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Հարավային Կոերան, Ճապոնիան, նաև Եվրամիությունը:
Նմանատիպ հոդվածներ
Զգուշացնում են նոր վտանգավոր վիրուսի հայտնվելու մասին. ԱՀԿ ղեկավար
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը նախազգուշացրել է միջազգային հանրությանը...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Նոյեմբերի 1-ից պարտադիր է դիմակների կրումը նաև հանրային բաց տարածքներում․ ԱՆ
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հր...
Փոփոխություններ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի փոխտնօրեն է նշանակվել ազգությամբ ռուս Ալեքսանդր Ֆիշմանը: Կոմբինատի մեր աղբյուրնե...
«Մոդեռնա» պատվաստանյութը Հայաստանում է
Նորվեգիայի կողմից «Թիմ Եվրոպա» (Team Europe) նախաձեռնության շրջանակում հասանելի «ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի...