Գեղարքունիքի 4 համայնքում նշանակվել են համայնքների ղեկավարների պաշտոնակատարներ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի որոշումներով Լուսակունք, Ծովակ, Մադինա և Ախպրաձոր համայնքներում նշանակվել են համայնքների ղեկավարների պաշտոնակատարներ: Այս մասին առկա է տեղեկատվություն մարզպետարանի կայքում:
Մարզպետի որոշմամբ Խաչիկ Պուրակի Խաչատրյանը հոկտեմբերի 19-ից նշանակվել ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղական բնակավայրից բաղկացած Լուսակունք համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև միավորված համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:
Գարիկ Գուրգենի Հակոբյանը նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղական բնակավայրից բաղկացած Ծովակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև միավորված համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:
Վրեժ Սերյոժայի Սարգսյանը 2021 թվականի հոկտեմբերի 19-ից նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղական բնակավայրից բաղկացած Մադինա համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև միավորված համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:
Լարվենդիկ Ժորժիկի Ղազարյանը նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղական բնակավայրից բաղկացած Ախպրաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև միավորված համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը:
Նմանատիպ հոդվածներ
Եռակողմ պայմանագիրը կկնքվի Մոսկվայում. մանրամասներ Փաշինյան-Ալիև- Պուտին առաջիկա հանդիպումից. РИА Новости.
Ռիա Նովոստի գործակալության աղբյուրը տեղեկացնում է, որ Փաշինյան- Ալիև -Պուտին եռակողմ հանդիպումը կկայանա ամսվա առաջ...
Պեսկովը ՝ սպասվող եռակողմ հանդիպման մասին. պաշտոնական պարզաբանում
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադր...
Տարածված լուրերը ակնհայտ սադրիչ բնույթ ունեն և իրականությանը չեն համապատասխանում. ԱԳՆ-ն՝ եռակողմ հանդիպման մասին
Վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակով վե...
Ինչո՞ւ են իրավապահները խուզարկում «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբը․ մանրամասնում է փաստաբանը
Հայտնի է, թե ինչու են Գորիսում կարմիր բերետավորները ներխուժել «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբ և խուզարկություն իրականացն...