Ինչո՞ւ են իրավապահները խուզարկում «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբը․ մանրամասնում է փաստաբանը
Հայտնի է, թե ինչու են Գորիսում կարմիր բերետավորները ներխուժել «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբ և խուզարկություն իրականացնում։ Պատճառը, ըստ փաստաբան Արմեն Մելքոնյանի, ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչությունում հարուցված քրեական գործն է։
«Հարուցվել է քրեական գործ, իբրև Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հայրը` Գագիկ Առուշանյանը, 2021 թվականի հոկտեմբերի 16–ին ընտրակաշառք է բաժանել։ Դրա հիման վրա Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը խուզարկության թույլտվություն է տվել, որպեսզի այսօր`ընտրության օրը, ոստիկանները գան և խուզարկություն կատարեն»,–ասաց Մելքոնյանը։
Փաստաբանի խոսքով` իրենց տվել են որոշման օրինակը, սպասում են խուզարկությունը կատարեն, որպեսզի «սպասված» գումարները, ցուցակները հայտնաբերեն այստեղից։
Նմանատիպ հոդվածներ
Եռակողմ պայմանագիրը կկնքվի Մոսկվայում. մանրամասներ Փաշինյան-Ալիև- Պուտին առաջիկա հանդիպումից. РИА Новости.
Ռիա Նովոստի գործակալության աղբյուրը տեղեկացնում է, որ Փաշինյան- Ալիև -Պուտին եռակողմ հանդիպումը կկայանա ամսվա առաջ...
Պեսկովը ՝ սպասվող եռակողմ հանդիպման մասին. պաշտոնական պարզաբանում
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադր...
Տարածված լուրերը ակնհայտ սադրիչ բնույթ ունեն և իրականությանը չեն համապատասխանում. ԱԳՆ-ն՝ եռակողմ հանդիպման մասին
Վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակով վե...
Սոցիալական աջակցություն է, ոչ թե ընտրակաշառք. Գյումրու ՔՊ թեկնածուն` 50 հազար դրամ բաժանելու մասին
Իշխող թիմը պարտավոր է հետևել, որ ընտրություններն անցնեն օրենքի սահմաններում, այս պահին մեր ունեցած տեղեկություններով՝ ամ...