Դումանյանը պատասխանեց ուսուցիչների համար բացասական հետևանքներ առաջացնելու Քյարամյանի առաջարկին
Մեր ուսուցիչները թող անհոգ լինեն, նրանք որևիցե խնդիր չունեն։ Նման հարց այսօր գոյություն չունի։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով կառավարության նիստի ժամանակ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի առաջարկին։
Նշենք, որ ՔԿ նախագահը նիստի ժամանակ հետաքրքրվել էր՝ արդյոք արժի ատեստավորումը չանցած ուսուցիչների համար բացասական հետևանքներ առաջացնել։
«Բոլոր ուսուցիչները թող մասնակցեն և ոգևորությամբ գան։ Այլ հարց է, որ ուսուցիչը բազմաթիվ անգամ գալիս է և չի ստացվում։ Ինձ թվում է՝ այստեղ արդեն բոլորս էլ հարց կտանք, թե ինչու չի ստացվում։ Ի վերջո 70 և ավելին է համարվում հաղթահարված շեմ և ենթադրենք մի ուսուցիչ հավաքել է 65 կամ 68, ի՞նչ խնդիր կա։ Որևիցե խնդիր չկա, բայց եթե մեկը եկել է և ստացել է 100-ից 10, մտածելու տեղ ունենք»,-նշեց Վահրամ Դումանյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Առավոտյան ադրբեջանական ԶՈՒ-երը կրակ են բացել ՊԲ սանիտարական մեքենայի ուղղությամբ
Հոկտեմբերի 15-ին, ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյու...
Գեղարքունիքում նռանկի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել. ՀԺ
Այսօր Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում նռանկի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել:Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույ...
Առանց պատվաստման կամ թեստավորման ժամանցի վայրեր մուտքը կարգելվի. նախարար
ՀՀ առողջապահության նախարարությունը մտադիր է արգելել քաղաքացիների մուտքը՝ ժամանցի վայրեր, ռեստորաններ, համերգասրահներ՝ առ...
Պուտինը հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 7-ը ոչ աշխատանքային է հայտարարել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն կողմ է արտահայտվել փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի նախաձեռնությանը հոկտեմբերի 30-ից մինչև նոյ...