Պուտինը հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 7-ը ոչ աշխատանքային է հայտարարել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն կողմ է արտահայտվել փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի նախաձեռնությանը հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 7-ը երկրի ողջ տարածքում ոչ աշխատանքային հայտարարելու վերաբերյալ: Այս մասին երկրի ղեկավարը հայտնել է կառավարության հետ խորհրդակցության ժամանակ:
«Իսկապես կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը երկրում բարդ ընթացք է ստանում: Տարածման տեմպերը զգալիորեն աճել են: Եվ մեր խնդիրը քաղաքացիների կյանքն ու առողջությունն առավեագույնս ապահովելն է: Ներկա պահին կարևոր է կոտրել համավարակի նոր ալիքի աճը: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ հավանություն եմ տալիս ողջ երկրում աշխատավարձի պահպանմամբ ոչ աշխատանքային օրեր հայտարարելու մասին առաջարկը»,- ասել է նախագահը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Ռուսաստանում երկու օր անընդմեջ գրանցվում է կորոնավիրուսի հետևանքով մահացության առավելագույն մեկօրյա ցուցանիշ: Հոկտեմբերի 20-ին վիրուսից մահացել է 1028 մարդ, իսկ հոկտեմբերի 19-ին՝ 1015:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Առավոտյան ադրբեջանական ԶՈՒ-երը կրակ են բացել ՊԲ սանիտարական մեքենայի ուղղությամբ
Հոկտեմբերի 15-ին, ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյու...
Գեղարքունիքում նռանկի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել. ՀԺ
Այսօր Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում նռանկի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել: Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրու...
Առանց պատվաստման կամ թեստավորման ժամանցի վայրեր մուտքը կարգելվի. նախարար
ՀՀ առողջապահության նախարարությունը մտադիր է արգելել քաղաքացիների մուտքը՝ ժամանցի վայրեր, ռեստորաններ, համերգասրահներ՝ առ...
Հայտնի են Բաքվից վերադարձող 5 գերիների անունները
Հայտնի են Բաքվից Երևան տեղափոխվող 5 գերիների անունները։ «Սպուտնիկ Արմենիա» -ի տվյալներով` նրանք են. Ամբարդանյան Մելս Կար...