«Համավարակի պատճառով հիվանդանոցում հայտնվելը ոչ թե բուժման, այլ մահվան արձանագրման պրոցես է դառնում». Կարեն Ավագյան
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը գրում է. «Անձանց թեստավորումը հակադրել անձանց պատվաստումներին ամենամեծ ցինիզմն է, որ կարող էր արվել առողջապահության պատասխանատուների կողմից: Իրականացվող թեստավորումների նկատմամբ չկա վերահսկողություն, թեստավորվելու համար հերթագրումները տևում են բավական երկար, իսկ պատասխանի տրամադրումը` օրեր: Հիշեցնեմ, որ թեստավորման գները շարունակում են մնալ չհիմնավորված բարձր: Ոլորտի պատասխանատուները շարունակում են թեստավորումը ներակայացնել որպես արդյունավետ միջոց՝ պահելով մոլորությունը, թե պատվաստումների փոխարեն է թեստավորումը: Մեզ մոտ համավարակի ընթացքում առողջապահության կազմակերպումը այնպիսի ցածր մակարդակի է հասել, որ համավարակի պատճառով հիվանդանոցում հայտնվելը ոչ թե բուժման, այլ մահվան արձանագրման պրոցես է դառնում: Դրա վառ վկայությունն է արձանագրվող մահերի քանակն այլ պետությունների հետ համեմատած: Հ. Գ. Եվրոպական մի շարք երկրներում պատվաստվածների թիվը հասել է բնակչության թվի 70 տոկոսի: Դրանով է նաև պայմանավորված հիվանդության վերահսկելիությունը և քիչ մահերը»: |
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, նրանց ակտիվությունը մեծացել է. Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջան...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Հոկտեմբերի 15-ին, ժամը 15։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Ա...
Ղարիբաշվիլին՝ Երևան-Բաքու-Վրաստան հարաբերությունների մասին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ այցը Հայաստան կարելի է համարել չափազանց արդյունավետ։ Նա նաեւ ասել է, որ...
Ռուսաստանի առողջապահության նախկին նախարար Զուրաբովը դատի է տվել Փաշինյանին․ «Փաստինֆո»
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատեր Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զար...