Քաղաքականություն Կարևոր

Ղարիբաշվիլին՝ Երևան-Բաքու-Վրաստան հարաբերությունների մասին

Ղարիբաշվիլին՝ Երևան-Բաքու-Վրաստան հարաբերությունների մասին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ այցը Հայաստան կարելի է համարել չափազանց արդյունավետ։ Նա նաեւ ասել է, որ Թբիլիսին կշարունակի հանդես գալ որպես միջնորդ՝ Երեւանի եւ Բաքվի միջեւ։ Այս…

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ այցը Հայաստան կարելի է համարել չափազանց արդյունավետ։ Նա նաեւ ասել է, որ Թբիլիսին կշարունակի հանդես գալ որպես միջնորդ՝ Երեւանի եւ Բաքվի միջեւ։ Այս մասին նա խոսել է լրագրողների հետ Բաթումիում կայացած հանդիպման ընթացքում։


Ղարիբաշվիլին ասել է նաեւ, որ ինքն է եղել նախաձեռնողը ռեգիոնում համագործակցություն սկսելու եւ նոր հարթակ ձեւավորելու համար, որի շրջանակում երեք երկրները կսկսեն սերտ համագործակցություն, եւ Վրաստանն էլ այդ ամենում կունենա մեծ դերակատարություն։

«Մենք հունիսին միջնորդական առաքելության հաջող նախադեպ ստեղծեցինք, երբ շնորհիվ իմ անմիջական ջանքերի, եւ, բնականաբար, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների, հնարավոր եղավ ազատել գերիների եւ Ադրբեջանին փոխանցել քարտեզներ»,- ասդել է Վրաստանի վարչապետը։

 

Նմանատիպ հոդվածներ

Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, նրանց ակտիվությունը մեծացել է. Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջան...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250