ՆԱՏՕ-ն դեռ ծանուցում չի ստացել Ռուսաստանի կողմից՝ առաքելությունների աշխատանքը դադարեցնելու մասին. ՆԱՏՕ
ՆԱՏՕ-ն ի գիտություն է ընդունել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը՝ դիվանագիտական առաքելությունների փոխադարձ փակման մասին, սակայն առայժմ պաշտոնական ծանուցումներ չի ստացել ՌԴ-ից: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով դաշինքի մամուլի ծառայությանը:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը որոշել է նոյեմբերի 1-ից դադարեցնել ՆԱՏՕ-ին առընթեր իր մշտական ներկայացուցչության աշխատանքը՝ ի պատասխան առաքելության ութ աշխատակիցների հավատարմագրումից զրկելու որոշմանը: Լավրովը նաև նշել էր, որ նաև կդադարեցնեն աշխատանքը Բելգիայի դեսպանատանը կից ՆԱՏՕ-ի տեղեկատվական բյուրոն և Մոսկվայում կապի ռազմական առաքելությունը:
Գործակալության հետ զրույցում Բելգիայում Ռուսաստանի դեսպանատանը, որի վրա, ՌԴ ԱԳ նախարարի խոսքով, նոյեմբերի 1-ից կդրվեն ՆԱՏՕ-ի հետ հաղորդակցությունների ապահովման բոլոր գործառույթները, ձեռնպահ են մնացել մեկնաբանություններից:
Նմանատիպ հոդվածներ
Գորիս խոշորացված համայնքում 6250 ձայնով հաղթում է Առուշ Առուշանյանը
Գորիսի կալանավորված համայնքապետ Առուշ Առուշանյանի տեղակալ Մենուա Հովսեփյանը ընտրատեղամասում ներկայացրեց ընտրությունների...
Այն քաղաքը, որտեղից Փաշինյանը սկսել է քայլել, փաստացի իրեն մերժեց. պատգամավոր
«Առուշանյանի հաղթանակը նշանակում է, որ ժողովուրդը չի ընդունում կառավարության քաղաքականությունը: Գորիսեցիներն իրենց ընտրո...
ՀՀ-ն կարևորում է Ռուսաստանի հետ տնտեսությունների հետագա մերձեցում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի բացմանը։ «Հայաստանի Հանրապետությա...
Ռուբեն Վարդանյանը Տաթեւում քննություն կհանձնի․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Տաթև համայնքում առաջատարը ՔՊ-ն է` 1280 ձայնով, որը կազմում 48.9 տոկոս, սակայն սա բավարար չէ հ...