Այն քաղաքը, որտեղից Փաշինյանը սկսել է քայլել, փաստացի իրեն մերժեց. պատգամավոր
«Առուշանյանի հաղթանակը նշանակում է, որ ժողովուրդը չի ընդունում կառավարության քաղաքականությունը: Գորիսեցիներն իրենց ընտրությամբ փաստեցին, որ ճանաչում են մեկ քաղաքապետ և հարուցված քրեական գործերը չեն ընդունում»,-այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն՝ անդրադառնալով հոկտեմբերի 17-ին Սյունիքում և այլ մարզերում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներին։
«Առուշանյանենց մեղադրում են ընտրակաշառք բաժանելու մեջ, բայց ինչպես նախկին մեղադրանքները չկարողացան հաստատել, այս մեղադրանքներն էլ չեն կարողանալու հաստատել: Ինձ մտահոգում է, թե ինչպե՞ս եղավ, որ Գյումրիում 50 հազար դրամ բաժանեցին՝ հիմնավորելով, որ 30 տարի ժողովուրդը սոված է մնացել, և ստիպված 50 հազար դրամ սոցիալական օգնություն պետք է բաժանեն: Թող մտածեն, թե ինչպե՞ս եղավ, որ Գյումրիում ժողովրդի 24 տոկոսը ընտրություններին մասնակցեց և այն քաղաքից, որտեղից Փաշինյանը սկսել է քայլել, փաստացի իրեն մերժեց, այն դեպքում, երբ Սամվել Բալասանյանը ԱՄՆ-ում է, իսկ քաղաքապետի թեկնածուն հիվանդանոցում է եղել և նորմալ ընտրարշավ չի կարողացել կազմակերպել»,- նշեց պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
Գորիս խոշորացված համայնքում 6250 ձայնով հաղթում է Առուշ Առուշանյանը
Գորիսի կալանավորված համայնքապետ Առուշ Առուշանյանի տեղակալ Մենուա Հովսեփյանը ընտրատեղամասում ներկայացրեց ընտրությունների...
ՆԱՏՕ-ն դեռ ծանուցում չի ստացել Ռուսաստանի կողմից՝ առաքելությունների աշխատանքը դադարեցնելու մասին. ՆԱՏՕ
ՆԱՏՕ-ն ի գիտություն է ընդունել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը՝ դիվանագիտական առաքելությունների փոխադարձ փակման մաս...
ՀՀ-ն կարևորում է Ռուսաստանի հետ տնտեսությունների հետագա մերձեցում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի բացմանը։ «Հայաստանի Հանրապետությա...
Ռուբեն Վարդանյանը Տաթեւում քննություն կհանձնի․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Տաթև համայնքում առաջատարը ՔՊ-ն է` 1280 ձայնով, որը կազմում 48.9 տոկոս, սակայն սա բավարար չէ հ...