F-35 -ների գումարը վերադարձնելու փոխարեն ամերիկյան կողմը Թուրքիային առաջարկել է F-16 կործանիչներ
Թուրքիան 1,4 միլիարդ դոլար է վճարել F-35 ինքնաթիռների ձեռք բերման համար։
Այդ մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողներին ասել է օդանավակայանում աֆրիկյան երեք երկրներ՝ Անգոլա, Տոգո և Նիգերիա այցից առաջ:
Նա նշել է, որ թուրքական կողմը բանակցություններ է վարում այդ միջոցների վերադարձի վերաբերյալ։ «Ամերիկյան կողմը մեզ առաջարկեց այդ վճարման փոխարեն ստանալ F-16 կործանիչներ: Այս առումով մենք ձեռնարկելու ենք անհրաժեշտ քայլեր`մեր երկրի պաշտպանական արդյունաբերության կարիքները բավարարելու համար: Սկսած մեր F-16- ների արդիականացումից՝ մենք կընդլայնենք պաշտպանական արդյունաբերության բազան՝ գնելով նոր F-16- ներ: Մենք կողմ ենք երկխոսության միջոցով խնդրի լուծմանը»,-նշել է Էրդողանը։
Նմանատիպ հոդվածներ
Ինչո՞ւ են իրավապահները խուզարկում «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբը․ մանրամասնում է փաստաբանը
Հայտնի է, թե ինչու են Գորիսում կարմիր բերետավորները ներխուժել «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբ և խուզարկություն իրականացն...
Եռակողմ պայմանագիրը կկնքվի Մոսկվայում. մանրամասներ Փաշինյան-Ալիև- Պուտին առաջիկա հանդիպումից. РИА Новости.
Ռիա Նովոստի գործակալության աղբյուրը տեղեկացնում է, որ Փաշինյան- Ալիև -Պուտին եռակողմ հանդիպումը կկայանա ամսվա առաջ...
Պեսկովը ՝ սպասվող եռակողմ հանդիպման մասին. պաշտոնական պարզաբանում
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադր...
Տարածված լուրերը ակնհայտ սադրիչ բնույթ ունեն և իրականությանը չեն համապատասխանում. ԱԳՆ-ն՝ եռակողմ հանդիպման մասին
Վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակով վե...