Փարիզի սրտում գտնվող հատվածներից մեկն անվանակոչվել է Հայաստանի անունով
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել. «Երեկ երեկոյան Փարիզի քաղաքային խորհուրդն ընդունեց կարևոր որոշում՝ հերթական անգամ արձանագրելով Փարիզի և Հայաստանի միջև անխախտ բարեկամությունը և հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրությունը։
Քաղաքային խորհրդի միաձայն որոշմամբ Փարիզի սրտում գտնվող հատվածներից մեկը՝ Ալմայի և Էնվալիդների կամուրջների միջև ընկած և Սենա գետին հարող ընդարձակ տարածքը, անվանակոչվեց Հայաստանի անունով՝ ստանալով Հայաստանի էսպլանադ հնչեղ անվանումը («Esplanade d'Arménie»)։
Հայաստանի էսպլանադը կընդգրկվի Փարիզի հասցեների պաշտոնական ռեգիստրում և իր ընդարձակ տարածքի մեջ կներառի նաև դեռևս 2004 թվականին բացված Կոմիտաս Վարդապետի արձանը և 2009 թվականին բացված Երևանի այգին։
Շնորհակալություն ենք հայտնում Փարիզի քաղաքային խորհրդին՝ քաղաքապետ Անն Հիդալգոյի գլխավորությամբ, այս կարևոր նախաձեռնության ու ընդունված որոշման համար, ինչպես նաև փոխքաղաքապետ Առնո Նգաչային՝ որոշման նախագիծը հեղինակելու համար։
Փարիզի խորհրդի այս խորհրդանշական նիստին հրավիրված էր ներկա գտնվելու նաև Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանը»։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Հոկտեմբերի 15-ին, ժամը 15։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Ա...
Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, նրանց ակտիվությունը մեծացել է. Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջան...
Ղարիբաշվիլին՝ Երևան-Բաքու-Վրաստան հարաբերությունների մասին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ այցը Հայաստան կարելի է համարել չափազանց արդյունավետ։ Նա նաեւ ասել է, որ...
«Ադրբեջանական ավիաուղիներ»-ի հայտարարությունը՝ ՀՀ օդային տարածքով չվերթներ իրականացնելու մասին
«Ադրբեջանական ավիաուղիներ»-ը (AZAL) հայտարարել է, որ հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքու-Ն...