Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բեյրութն այս պահին պատերազմի գոտի է հիշեցնում

Բեյրութն այս պահերին հիշեցնում է պատերազմի գոտի: Ահա այսպես են մեկնաբանում միջազգային լրատվականնները Բեյրութում կատարվողը լուսաբանելիս։  Անհայտ անձինք գրոհել են Բեյրութի կենտրոնական…

Բեյրութն այս պահերին հիշեցնում է պատերազմի գոտի: Ահա այսպես են մեկնաբանում միջազգային լրատվականնները Բեյրութում կատարվողը լուսաբանելիս։ 

 

Անհայտ անձինք գրոհել են Բեյրութի կենտրոնական հատվածը՝ կրակ բացելով ցուցարարների ուղղությամբ։ Փողոցներում տեղի են ունենում լայնածավալ մարտեր՝ դիպուկահարների և նռնականետերի կիրառմամբ։
«Հեզբոլլայի» և «Համասի» ներկայացուցիչները հայտարարել են, որ կապ չունեն տեղի ունեցածի հետ և հորդորում են բնակիչներին դուրս չգալ։
Լիբանանյան բանակայինները պաշտոնապես զգուշացրել են, որ ոչնչացնելու են յուրաքանչյուրին, ով զենքով կհայտնվի Բեյրութի փողոցներում։
Լիբանանի կառավարությունը հայտնել է՝ սպանվածի և մի քանի տասնյակ վիրավորների մասին։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250