ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լավրովը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ․ ինչ են խոսել
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպումներ է ունեցել հայ և ադրբեջանցի գործընկերների հետ՝ առաջարկելով քննարկել երկկողմ խնդիրներն ու տարածաշրջանային հարցերը:
«Լավ է, որ հնարավորություն կա ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում շփվել, քննարկել մեր երկկողմ գործերն ու տարածաշրջանային հարցերը։ Մեր երկրների ղեկավարները վերջերս շփվել են հեռախոսով, կան հարցեր, որոնք պետք է լուծել»,-ասել է ՌԴ արտգործնախարարը Մինսկում՝ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ։
Այնուհետև Լավրովը հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
«Վերջերս Ձեզ հետ հանգամանալիցշփվել ենք Մոսկվայում, բայց այսօր կարելի է դիտարկել ինչ-ինչ լրացուցիչ հարցեր՝ թե՛ երկկողմ, թե՛ տարածաշրջանային բնույթի․Ղարաբաղը պետք է միշտ արժանանա մեր ուշադրությանը»,-ասել է ՌԴ նախարարը հանդիպման սկզբում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկները նկարահանել են ադրբեջանցիների կողմից արձակած կրակոցները
Արցախի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Ադրբեջանական կողմը...
ՀՐԱՏԱՊ․ Առավոտյան ադրբեջանական ԶՈՒ-երը կրակ են բացել ՊԲ սանիտարական մեքենայի ուղղությամբ
Հոկտեմբերի 15-ին, ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երեխուս գրկիցս վերցրին, ինձ էլ ծեծելով տարան․ ինչ է պատմում հայտնի տեսանյութի տղամարդը
Ոնց որ հանցագործ լինեի, երեխուս գրկիցս վերցրին, քաշելով տարան, ինձ էլ ծեծելով տարան, պառկեցրին գետնին։ Այս մասին News.am...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է ադրբեջանցի զինծառայողը կրակում հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊԲ-ն նոր կադրեր է հրապարակել
Կադրեր ադրբեջանական զինուժի կողմից ՊԲ դիրքերի ուղղությամբ արձակված կրակոցներից։ Տեսանյութ է հրապարակել Արցախի Պաշտպանութ...