Քաղաքականություն

Էրդողանը պարտվել է Պուտինի հետ բանակցություններում. Դավութօղլու

Էրդողանը պարտվել է Պուտինի հետ բանակցություններում. Դավութօղլու
Սիրիայում առկա խնդիրները վկայում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած բանակցություններում Թուրքիայի նախագահ Էրդողանի պարտության մասին։ Թուրքական Halk TV հեռուստաալիքին տված…

Սիրիայում առկա խնդիրները վկայում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած բանակցություններում Թուրքիայի նախագահ Էրդողանի պարտության մասին։ Թուրքական Halk TV հեռուստաալիքին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Թուրքիայի նախկին արտգործնախարար, ապա վարչապետ, «Ապագա» կուսակցության ներկայիս ղեկավար Ահմեդ Դավութօղլուն, հայտնում է Ermenihaber.am–ը։

 

«Եթե Սիրիայում գործերը լավ չեն գնում, եթե Սիրիայում խնդիր կա, նշանակում է, որ մեծարգո նախագահ Էրդողանն այն սեղանին, որի շուրջ Սոչիում նստել է Պուտինի հետ, ինչ-որ բաներ տանուլ է տվել։ Սիրիայի ռեժիմը, առանց Պուտինի կանաչ լույսի տեղից չէր շարժվի»,-ընդգծել է Ահմեդ Դավութօղլուն։

Նա անդրադարձել է նաև Թուրքիայի ներքաղաքական խնդիրներին։ Նշել է, որ Թայիփ Էրդողանը, պարբերաբար խոսելով սեպտեմբերի 28-ի հեղաշրջման մասին, ցանկանում է ծածկել իր կոռումպացվածությունը և վախ է տարածում հանրության շրջանում՝ «ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով։

Նմանատիպ հոդվածներ

Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, նրանց ակտիվությունը մեծացել է. Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջան...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250