ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանում կորոնավիրուսից պատվաստված մարդ է մահացել
Հայաստանում կորոնավիրուսից պատվաստված մարդու մահվան դեպք է գրանցվել: Պացիենտը 80-ն անց քաղաքացի էր, ով շատ այլ ուղեկցող հիվանդություններ ուներ: Այս մասին «Հեռանկար» հաղորդման ժամանակ ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մենք մի դեպք ունենք, երբ 80 անց մի քաղաքացի, որ մահ է գրանցվել պատվաստումից հետո, բայց այդ քաղաքացին ունեցել է շատ այլ ուղեկցող հիվանդություններ: Բացառել նման դեպքերը չի կարելի եւ հնարավոր չէ։ Այլ երկրներում էլ լինում են նման բացառիկ դեպքեր, բայց սա պետք է համեմատականի մեջ դնել, թե հիվանդացության արդյունքում ինչքան մահեր ենք ունենում եւ պատվաստումները ինչպես են դա կանխում», - ասել է նախարարը։
Վերջին տվյալներով, Հայաստանում հոսպիտալացված 2300-ից ավելի քաղաքացիների մեջ միայն 176-ն է պատվաստված, որոնց 90 տոկոսի մոտ հիվանդությունը միջին ծանրության է։
Նշենք, որ հարցազրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաշքշուկ ու հայհոյանքներ՝ Էդմոն Մարուքյանի և քաղաքացու միջև. «Անտիֆեյք»
Այսօր առավոտյան միջադեպ է տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և մի քաղաքացու միջև՝ կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մարտերն ընթանում են հայկական շրջաններից փոքր ինչ հեռու». Արման Աբովյան
Նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեծ խաղի արյունոտ երանգները…Լիբանանում կտրուկ սրվեց իրավ...
Ղարիբաշվիլին՝ Երևան-Բաքու-Վրաստան հարաբերությունների մասին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ այցը Հայաստան կարելի է համարել չափազանց արդյունավետ։ Նա նաեւ ասել է, որ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Սեյրան Օհանյանին հարցրեք». Արփի Դավոյան
ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ոստիկանության տարածած տեսանյութին ու գրել. «Երբ թշնա...