ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մարտերն ընթանում են հայկական շրջաններից փոքր ինչ հեռու». Արման Աբովյան
Նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեծ խաղի արյունոտ երանգները…
Լիբանանում կտրուկ սրվեց իրավիճակը։
Անհայտ անձինք գրոհել են Բեյրութի կենտրոնական հատվածը՝ կրակ բացելով ցուցարարների ուղղությամբ։
Փողոցներում տեղի են ունենում լայնածավալ մարտեր՝ դիպուկահարների և նռնականետերի կիրառմամբ։
«Հեզբոլլայի» և «Համասի» ներկայացուցիչները հայտարարել են, որ կապ չունեն տեղի ունեցածի հետ և հորդորում են բնակիչներին դուրս չգալ։
Լիբանանյան բանակայինները պաշտոնապես զգուշացրել են, որ ոչնչացնելու են յուրաքանչյուրին, ով զենքով կհայտնվի Բեյրութի փողոցներում։
Լիբանանի կառավարությունը հայտնել է՝ սպանվածի և մի քանի տասնյակ վիրավորների մասին։
Ես շտապ կապ հաստատեցի մեր հայրենակիցների հետ, ովքեր բնակվում են Բեյրութում։
Հայտնում են տեղից, որ իրավիճակը քաղաքում շատ լարված է, սակայն տեղեկություն հայազգի զոհերի մասին չկա։
Մարտերն ընթանում են հայկական շրջաններից փոքր ինչ հեռու։
Ոչ ոք չի հասկանում, թե ի՞նչ է կատարվում։
Շարունակենք հետևել զարգացումներին։
Հայաստանի իշխանությունները ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ պատրաստ լինել, հարկ եղած դեպքում կիրառել բոլոր միջոցները հայերի անվտանգության ապահովման համար և եթե պետք լինի՝ շտապ տարհանման գործընթաց սկսել Բեյրութից։
Պատճառների մասին կխոսենք հետո։
Հ.Գ.
Այս պահին փողոցային մարտերը դադարել են։ Բանակը «մաքրում է» գրոհայիններից Բեյրութը»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաշքշուկ ու հայհոյանքներ՝ Էդմոն Մարուքյանի և քաղաքացու միջև. «Անտիֆեյք»
Այսօր առավոտյան միջադեպ է տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և մի քաղաքացու միջև՝ կ...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Հոկտեմբերի 15-ին, ժամը 15։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսթավելու պողոտան և հարակից փողոցներ ամբողջությամբ լցված են մարդկանցով․ իրավիճակը՝ Վրաստանում
Թբիլիսիի կենտրոնում ի պաշտպանություն Սաակաշվիլիի հանրահավաքը խաղաղ է ընթանում: Հավաքվածները շատ են, այնքան, որ չեն տեղավ...
Ղարիբաշվիլին՝ Երևան-Բաքու-Վրաստան հարաբերությունների մասին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ այցը Հայաստան կարելի է համարել չափազանց արդյունավետ։ Նա նաեւ ասել է, որ...