ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուժգին երկրաշարժ Ճապոնիայում

Հոկտեմբերի 7-ի երեկոյան ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 6,1 մագնիտուդ: Մայրաքաղաք Տոկիոյում կանգնեցվել է արագընթաց գնացքների աշխատանքը: Ցունամիի վտանգ չկա, սակայն նոր ցնցումների հավանականությունը չի բացառվում: Այս պահին հայտնի է, որ էպիկենտրոնը գտնվել է Տոկիո և Տիբա պրեֆեկտուրաների սահմանագծին:

 

 Ավելի վաղ հայտնել էինք, որ ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Պակիստանում, կա առնվազն 20 զոհ:

Քաղաքականություն