Լուրերը մեկ տողով. Ընտրական սպասումներ, պատժամիջոցներ և դատական գործընթացներ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:
• Մեծ Բրիտանիան սահմանել է Ռուսաստանի դեմ պատերազմի սկզբից ի վեր ամենախոշոր պատժամիջոցների փաթեթը՝ թիրախավորելով հարյուրավոր ընկերություններ, բանկեր և էներգետիկ կառույցներ։ Լոնդոնը հայտարարում է, որ շարունակում է ճնշումը Մոսկվայի էներգետիկ եկամուտների վրա։
•Վաշինգտոնը նպատակ ունի մինչև հուլիսի 4-ը ավարտել ռուս-ուկրաինական պատերազմը։ Արևմտյան աղբյուրների գնահատմամբ՝ առայժմ նշաններ չկան, որ Մոսկվան պատրաստ է համաձայնության։
• Կրեմլը վտանգավոր է գնահատել Ուկրաինային միջուկային բաղադրիչներ փոխանցելու մասին տեղեկությունները և հայտնել, որ հարցը հաշվի կառնի բանակցություններում։ Տեղեկությունը տարածվել է ռուսական հետախուզության հաղորդագրությունից հետո։
• Երևանում մեկ տոննա կոկաինի գործով դատական նիստը չի կայացել պաշտպանների չներկայանալու պատճառով։ Հաջորդ նիստը նշանակվել է ապրիլին։
• Սոցցանցերում տարածվում են Շիրակի թեմի առաջնորդի և Կաթողիկոսի հանդիպման կադրերը։ Տնային կալանքի տակ գտնվող սրբազանին թույլատրվել է մասնակցել հուղարկավորության արարողությանը։
• ԱԺ փոխնախագահը անդրադարձել է առաջիկա ընտրություններին և ընդդիմության հնարավոր համախմբմանը։ Նա նշել է, որ ընտրողները պետք է գնահատեն քաղաքական ուժերի ծրագրերը։
Նմանատիպ հոդվածներ
Լուրերը մեկ տողով. Որքան կկազմեն ընտրությունների ծախսերը, միջուկային հռետորաբանության սրում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային• ԿԸՀ-ն հաստատել է ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերի ցուցակների գրանցման փա...
Լուրերը մեկ տողով. Փաշինյան․ պատմական խնդիրը լուծված է, «Մարտի 1»-ի նոր զարգացումներ և ՀԷՑ-ի խնդիրներ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային• Վարչապետը հայտարարել է, որ 2020–2025 թվականներին լուծվել է պատմական նշանակու...
Լուրերը մեկ տողով. Վարորդական իրավունքի քննություններ, տարկետման նոր կարգ, գազատարների պայթեցման սպառնալիք
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային• ՆԳՆ հաշվառման-քննական ստորաբաժանումները փետրվար և մարտ ամիսների մի շարք շաբա...
Լուրերը մեկ տողով. Նարեկ Կարապետյանի կոշտ հայտարարությունը, նախկին նախարարի կնոջ դատական գործը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային• «Մեր ձևով» շարժման համակարգողը հայտարարել է, որ պատրաստ են գնալ մինչև վերջ և...