Ուկրաինան նոր ծրագիր ունի․ Ռուսաստանին կստիպեն՝ դադարեցնել հակամարտությունը
Կիևում ներկայացվել է պատերազմի երեք փուլից բաղկացած ծրագիր, որը, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, հրապարակել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովը։ Ծրագիրը միտված է Ռուսաստանին ստիպել՝ դադարեցնել հակամարտությունը։
Առաջին փուլը վերաբերում է Ուկրաինայի օդային տարածքի պաշտպանությանը։ Ֆեդորովի խոսքով՝ առաջնահերթ խնդիր է քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների պաշտպանությունը ռուսական հարձակումներից։
Երկրորդ փուլը նախատեսում է կասեցնել Ռուսաստանի առաջխաղացումը ցամաքում, ծովում և կիբերտարածությունում։ Նախարարը նշել է, որ Դոնեցկի մարզում ռուսական զորքերի կորուստները կազմում են միջինը 156 զինծառայող մեկ քառակուսի կիլոմետրի հաշվով, և Ուկրաինան նպատակ ունի այդ ցուցանիշը հասցնել մինչև 200-ի։
Երրորդ փուլը ուղղված է Ռուսաստանի տնտեսական հատվածի վրա ճնշման ուժեղացմանը։ Ֆեդորովը նշել է, որ ռազմական գործողությունները շարունակվում են այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանն ունի բավարար միջոցներ զինամթերքի, զինվորականների վճարումների և քարոզչության համար, իսկ այդ միջոցների հիմնական աղբյուրը նավթն է։
Նմանատիպ հոդվածներ
Անցյալի վերքերը շարունակում են մնալ բաց, մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին․ Միրզոյան
Թեև հակամարտության ցավալի մարդասիրական հետևանքները դեռևս ենթակա են լուծման, իսկ հեռավոր և ոչ վաղ անցյալի վերքերը շարունա...
Դատարանն անփոփոխ թողեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը․ փաստաբան
Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստ...
Նոր նախագիծ՝ որոշ ուսանողներ զինծառայությունից ազատվելու հնարավորություն կստանան
Աշխարհի լավագույն 50 համալսարաններ ընդունված և զինծառայությունից տարկետում ստացած քաղաքացիները ուսումն ավարտելուց հետո,...
Սա ձեռքբերում է, որը պատմական է, և ՀՀ քաղաքացիները պետք է տեր կանգնեն․ Փաշինյան
Այսօրվա Հայաստանում լուծված է համարվում մի պատմական խնդիր, որի մասին խոսվել է դեռ 2018 թվականին։ Խոսքը վերաբերում է այն...