Նոր մանրամասներ դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդու սպանությունից. «Ժողովուրդ»
Փետրվարի 16-ին Զովունիում տեղի ունեցած դեպքից նոր մանրամասներ են հայտնի դարձել՝ կապված հայտնի դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդու սպանության հետ։ Այս մասին հայտնում է «Ժողովուրդը»:
Ըստ նախնական տվյալների՝ միջադեպը սկսվել է սննդի կետում տեղի ունեցած չնչին նկատողությունից։ Դերասանուհու որդին՝ Ռուբենը, ընկերների հետ ընդմիջման համար այցելել է Զովունիում գտնվող սննդի կետ, որտեղ նկատել են, որ ներկաներից մեկը ծաղրական վերաբերմունք է դրսևորում տարեց տղամարդու նկատմամբ։ Նկատողություն անելուց հետո սկսվել է լեզվակռիվ, որը վերաճել է հայհոյանքների և ծեծկռտուքի։
Վիճաբանության ընթացքում, ըստ հաղորդումների, 45-ամյա Արմեն Զաքարյանը, որը ծեծի է ենթարկվել, օգտագործել է իր անվամբ հաշվառված «Սայգա» տեսակի որսորդական ակոսափող հրազենը և կրակոց արձակել՝ վիրավորելով Ռուբեն Գ.-ին։
Դեպքից հետո Զաքարյանը փորձել է փախուստի դիմել, սակայն կարճ ժամանակ անց հայտնաբերվել է Նաիրիի ոստիկանության ծառայողների կողմից Զովունի գյուղի տարածքում։ Նա ձերբակալվել է ծանր մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով և տեղափոխվել համապատասխան մարմիններ։
Վիրավորում ստացած 31-ամյա Ռուբեն Գ.-ն երեք օր անց՝ փետրվարի 19-ին, մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ գիտակցության չգալով։ Արմեն Զաքարյանը ներկայում կալանավորված է, նախաքննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբլին էժանացել է․ փոխարժեքը փետրվարի 27-ի դրությամբ
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ փետրվարի 27-ի դրությամբ։ ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 374.52 դրամ է, վաճառ...
Երևանում և մարզերում կգործի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ. «Վեոլիա Ջուր»
Երևանում և մարզերում մայիսի 1-ից կսահմանվի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ: Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն։ Ընկ...
ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է լարված գոտում գտնվող հայերի ճակատագրին ու տարհանման հարցին
ՀՀ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Մերձավոր Արեւելքում գտնվող հայերին եւ նրանց տարհանելու անհրաժեշտության մասին հարցին։ «Մերձա...
143 մանկապարտեզի տնօրենի պաշտոնավարումը կասեցվել է. մանրամասներ
143 մանկապարտեզի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելք, 2 մլն դրամ գրավ և պաշտոնավարման կա...