Opel ավտոարտադրող ընկերությունը հետ է կանչում 900 հազար մեքենա
Opel ավտոարտադրող ընկերությունը հայտարարել է 900 հազար մեքենայի հետկանչի մասին ամբողջ աշխարհում՝ վարորդի անվտանգության բարձիկի անկանոն գործարկման վտանգի պատճառով։ Խնդիրը վերաբերում է մի շարք մոդելների, որոնք արտադրվել են 2005-ից 2017 թվականներին։
Հետկանչը ներառում է Signum, Meriva, Astra, Cascada, Mokka, Vectra և Zafira մոդելները։ Ընկերությունը նախատեսում է իրականացնել անհրաժեշտ տեխնիկական ստուգումներ և, անհրաժեշտության դեպքում, փոխարինել համապատասխան բաղադրիչները։
Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նույն խնդրի պատճառով 2013 թվականից ի վեր արդեն հետ է կանչվել մոտ 5,9 միլիոն Opel ավտոմեքենա։ Նշվում է, որ ընթացիկ քայլը շարունակությունն է նախկինում իրականացված միջոցառումների։
Ավտոարտադրողը կոչ է անում նշված մոդելների սեփականատերերին հետևել պաշտոնական ծանուցումներին և դիմել սպասարկման կենտրոններ՝ անհրաժեշտ աշխատանքների իրականացման համար։
Նմանատիպ հոդվածներ
Լավ լուր. Նիկոլ Փաշինյանը հայտարարություն ունի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Լավ լուր. YouTube-ը Հայաստանում ս...
Դերասանուհու որդու սպանության գործով մեկ անձ կալանավորվել է․ մանրամասներ
Զովունիում սպանության գործով մեկ անձ կալանավորվել է։ Այս մասին Auroranews.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ գլխավոր դատախա...
Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է
Փետրվարի 23-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապար...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել՝ ներգաղթային վիզայի դիմորդների համար
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել ներգաղթային վիզայի դիմորդների համար։ «Ներգաղթային վիզայի բոլոր դիմո...