Ռուսաստանը համաչափ պատասխան կտա․ Մեդվեդևը սպառնացել է Կիևին և միջուկային զենք մատակարարող երկրներին
Ռուսաստանում հայտարարել են, որ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից Կիևին միջուկային տեխնոլոգիաներ փոխանցելու վերաբերյալ Արտաքին հետախուզության ծառայության (ՍՎՌ) տվյալները կարող են արմատապես փոխել իրավիճակը։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Ռուսական կողմի գնահատմամբ՝ խոսքը ոչ միայն միջազգային իրավական նորմերի հնարավոր խախտման մասին է, այլև պատերազմող երկրին միջուկային զենքի ուղղակի փոխանցման։ Ըստ հայտարարության՝ նման զարգացումը կդիտարկվի որպես էական փոփոխություն առկա անվտանգության միջավայրում։
«Իրադարձությունների նման զարգացման դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի օգտագործել ցանկացած, այդ թվում՝ ոչ ռազմավարական միջուկային զենք Ուկրաինայի տարածքում գտնվող այն թիրախների դեմ, որոնք սպառնալիք են ներկայացնում մեր երկրի համար։ Իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև մատակարար երկրների դեմ, որոնք դառնում են Ռուսաստանի հետ միջուկային հակամարտության մեղսակիցներ։ Սա այն համաչափ պատասխանն է, որի իրավունքն ունի Ռուսաստանի Դաշնությունը»,- հավելել է ԱԽ փոխնախագահը:
Նմանատիպ հոդվածներ
Անցյալի վերքերը շարունակում են մնալ բաց, մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին․ Միրզոյան
Թեև հակամարտության ցավալի մարդասիրական հետևանքները դեռևս ենթակա են լուծման, իսկ հեռավոր և ոչ վաղ անցյալի վերքերը շարունա...
Դատարանն անփոփոխ թողեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը․ փաստաբան
Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստ...
Նոր նախագիծ՝ որոշ ուսանողներ զինծառայությունից ազատվելու հնարավորություն կստանան
Աշխարհի լավագույն 50 համալսարաններ ընդունված և զինծառայությունից տարկետում ստացած քաղաքացիները ուսումն ավարտելուց հետո,...
Սա ձեռքբերում է, որը պատմական է, և ՀՀ քաղաքացիները պետք է տեր կանգնեն․ Փաշինյան
Այսօրվա Հայաստանում լուծված է համարվում մի պատմական խնդիր, որի մասին խոսվել է դեռ 2018 թվականին։ Խոսքը վերաբերում է այն...