Սասունիկի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է
Փետրվարի 22-ին՝ ժամը 07։31-ին, 112 օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ VAZ մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրասյանը և շրջվել․ վարորդը տեղում մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի օգնությամբ վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգությանը։
Նմանատիպ հոդվածներ
Ահաբեկչություն Լվովում․ հայտնի է զոհված ոստիկանի անունը
Լվովում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է 23-ամյա ոստիկանության սերժանտ Վիկտորիա Շպիլկան։ Տուժել է 24 մարդ։Դե...
12 անձի նկատմամբ հարուցվել է հետապնդում․ ՔԿ-ն՝ Աջափնյակի կրակոցների գործից
Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետ...
Մանրամասներ Երևանում հնչած կրակոցների դեպքից․ կան վիրավորներ և հնարավոր զոհ
Այսօր՝ փետրվարի 18-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանությ...
Պարզվել է Աջափնյակի կրակոցներին մասնակից անձանց ողջ շրջանակը և զոհի ինքնությունը
Ոստիկանները պարզել են միջադեպի մասնակից անձանց շրջանակը․ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:Փետրվարի 1...