Զելենսկին հայտնել է՝ որ դեպքում կառաջադրվի երկրորդ ժամկետով
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է անցկացնել ընտրություններ, եթե ապահովվեն անվտանգության պայմաններ, և նշում է, որ եթե դրանք անցկացվեն հրադադարի ժամանակ, ինքը կմասնակցի։
«Օգնեք մեզ ընտրությունների անվտանգության հարցում, ապահովեք հրադադարը առայժմ։ Ի՞նչ կասի դրան Թրամփը։ Դե, առայժմ ամերիկացիները չեն կարող համաձայնության գալ հրադադարի շուրջ ռուսների հետ», - ասել է Զելենսկին Գերմանիայի հանրային հեռարձակողների ասոցիացիայի (ARD) հետ հարցազրույցում։
Նա նաև նշել է, որ «սա ամբողջովին արդար չէ ուկրաինացի ժողովրդի համար. վերջիվերջո, նրանց ընտրությունն է, թե ով պետք է լինի նախագահ»։
«Հետևաբար, ես կարծում եմ, որ ամերիկացիները կամ ռուսները ընդհանրապես չպետք է անհանգստանան այն մասին, թե երբ պետք է ընտրություններ անցկացվեն Ուկրաինայում և ինչպիսի ընտրություններ պետք է լինեն դրանք։ Ի վերջո, սրանք ընտրություններ են Ուկրաինայում, և մենք խոսում ենք ուկրաինացի ժողովրդի մասին։ Եթե ուկրաինացի ժողովուրդը դիմի ամերիկացիներին ընտրություններ անցկացնելու հարցում օգնության համար, դա մի բան է։ Բայց եթե ընտրությունների հարցը բարձրացնեն նախ ռուսները, ապա ամերիկացիները, դա, անկեղծ ասած, շատ տարօրինակ է։ Չնայած ես պատրաստ եմ դրան, և մենք ամեն ինչ կանենք ընտրությունները անցկացնելու համար», - բացատրել է նախագահը։
Զելենսկին ընդգծել է, որ «խորհրդարանը դա չի ուզում, ժողովուրդը դա չի ուզում, բայց եթե նրանք մեզ երկամսյա հրադադար տան, մենք կսկսենք»։
Հարցին, թե արդյոք նա կառաջադրվի վերընտրության համար, պետության ղեկավարը պատասխանել է, որ չգիտի, բայց նշել է, որ դա կախված է նրանից, թե երբ դա կլինի: «Եթե պատերազմական վիճակ է, դա մեկ իրավիճակ է։ Այդ դեպքում՝ այո։ Բայց եթե խաղաղություն լինի, չգիտեմ։ Դա ո՛չ այո է, ո՛չ էլ՝ ոչ», - հավելել է Զելենսկին։
Նա ընդգծել է, որ առաջադրվել է մեկ նախագահական ժամկետով և դեռևս գտնվում է դրա շրջանակներում, և որ այդ ժամկետը չի երկարաձգվում իր սեփական կամքով։
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանը հայտարարությամբ է հանդես եկել
Ժամանակակից աշխարհը սահում է քաոսի մի շրջանի մեջ, որտեղ այսպես կոչված ուժն է տիրում, ասել է Թուրքիայի նախագահը: «Մեր աշխ...
Ավելի շատ դառնություն եմ պատճառել. Փաշինյանն արձագանքել է Աննա Հակոբյանի որոշմանը
Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերջին 30 տարո...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
Եթե մեր դեմ օգտագործվեն ձեր բազաները, հարվածելու ենք դրանց. Իրանը՝ Մերձավոր Արևելքի երկրներին
Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին X սոցցանցում հայտնել է, որ Թեհրանը շարունակելու է գրոհել Մեր...