Քաղաքացիները բողոքի են դուրս եկել
Հադրութից տեղահանված բնակիչներն այսօր դարձյալ Կառավարության շենքի առջև էին: Ակցիայի մասնակիցները նշում էին` ավելի քան երեք ամիս մշտական բնակության վայր չունեն, ուստի Հայաստանի ու Արցախի կառավարություններից պահանջում են բնակարանով ապահովել իրենց:
Ակցիայի նպատակն, ըստ մասնակիցների, ցանկությունն է` հասկանալ, թե իրենց հետագա ճակատագրի հետ կապված ինչ ծրագրեր ունեն իշխանությունները: Թեպետ հարցի շուրջ առանձին պաշտոնյաների հետ հանդիպումներ ունեցել են, սակայն հստակ լուծումներ չեն տրվել: Հադրութից տեղահանված բնակիչներին հուզում է նաև իրենց կարգավիճակի հարցը. շուտով ձմեռ է, բայց իրենց բնակարանային հարցերը դեռ մնում են: Որևէ օժանդակություն նրանց չի տրվում, իսկ վերջին երկու ամիսներին անգամ վարձավճարներն են դադարեցրել:
«Ոչ 68-հազարական դրամներն են տալիս, ոչ էլ հյուրընկալության գումարները: Ասել են, որ մտածում են նոր միջոցառումներ՝ նպաստները շարունական լինելու համար, նոր ծրագիր պետք է մշակեն, որից ոչ մի տեղեկություն չունենք»,- ասում են նրանք:
Նմանատիպ հոդվածներ
«Կարող ա՞ գիտեք՝ նեգր ենք ձեր համար»․ հադրութցի տղամարդ
Հադրութից տեղահանված բնակիչներին ընդունել է Աշխատանքի և սոցիական հարցերի նախարարը։ Քքննարկել են գումարների հետ կապված հա...
Ոչ հայախոս այս անձինք նկարահանում են Հայաստանի ռազմավարական նշանակություն օբյեկտը․ քաղաքացին ահազանգում է
Ֆեյսբուքյան օգտատեր Մարիաննա Զահրամանյանն ահազանգում է․ «Առավոտ մետրո։ Ոչ հայախոս այս անձինք նկարահանում են Հայաստանի ռա...
Շվեդիան սահմանափակում է Moderna պատվաստանյութի կիրառումը․ պատճառը հայտնի է
Շվեդիան դադարեցնում է Moderna կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի օգտագործումը մինչև 30 տարեկան մարդկանց հա...
Ցուկերբերգը ներողություն է խնդրել սոցցանցերի աշխատանքի խափանումների համար. հայտնի է, թե ո՞րն է եղել պատճառը
Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը ներողություն է խնդրել Facebook, Instagram սոցցանցերում և WhatsApp մեսենջեր...