ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ֆրանսիայում սաստիկ տեղումներ են սպասվում, բնակիչներին խնդրում են չլքել իրենց տները

Մարսելում մի քանի ժամում գրանցված տեղումները լրացրել են երկու ամսվա նորման։ Առաջիկա մի քանի ժամվա ընթացքում սպասվում է աննախադեպ ամպրոպ: Բնակիչներին խնդրում են չլքել իրենց տները:

 

Ֆրանսիայի հարավ-արեւելքի վեց դեպարտամենտներում եղանակային վտանգի բարձր մակարդակ Է հայտարարվել սաստիկ անձրեւների եւ հեղեղումների ռիսկի պատճառով: Հոկտեմբերի 4-ին այդ մասին հայտարարել Է Meteo France ազգային օդերեւութաբանական ծառայությունն իր Twitter-ում: Ժամը 12:00-ից տագնապի «կարմիր» առավելագույն մակարդակ կսահմանվի Բուշ դյու Ռոնի դեպատամենում:

 

Օդերեւութաբանների տվյալներով՝ օրվա ընթացքում այդ տարածաշրջանում սպասվում են 200-ից մինչեւ 240 միլիմետր տեղումներ: Ինչպես նշում Է Meteo France-ը, եղանակային պայմանների բարելավում սպասվում Է սոսկ հոկտեմբերի 4-ի երեկոյան դեմ: Վատ եղանակի պատճաով Էքս Մարսել պետական համալսարանի ղեկավարությունը, որը գտնվում Է Ֆրանսիայի հարավում, հայտարարել Է հոկտեմբերի 4-ին պարապմունքների չեղարկման մասին:

 

Եղանակային վտանգի «նարնջագույն» նախավերջին մակարդակ Է արդեն գործում Վերին Պրովանսի Ալպերի, Ծովամերձ Ալպերի, Վարի, Վոկլյուզի, Վերին Կորսիկայի դեպարտամենտներում: Meteo France-ում դեպարտամենտների բնակիչներին խորհուրդ են տվել «կանոնավորապես ստուգել ընթացիկ եղանակային իրավիճակի մասին տեղեկատվությունը եւ սահմանափակել ավտոտրանսպորտով երթեւեկությունը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Քաղաքականություն

Պատահարներ