Մակունցը ոստիկանություն է կանչել՝ երիտասարդ ՀՅԴ-ականների բողոքի լուռ ակցիան ցրելու համար
Միացյալ Նահանգներում Հայաստանի նորանշանակ դեսպան Լիլիթ Մակունցը ոստիկանություն է կանչել՝ երիտասարդ դաշնակցականների բողոքի լուռ ակցիան ցրելու համար: Այս մասին հայտնում է ՀՅԴ պաշտոնական կայքը:
Մակունցը Վաշինգտոնում մեր դեսպանատանը Հայաստանի 30-ամյակին նվիրված միջոցառում էր կազմակերպել: Դրսում հավաքվել էին երիտասարդ դաշնակցականները՝ ներսում անցկացվող միջոցառումը որակելով վիրավորական, երբ հայ ռազմագերիները դեռ Բաքվում են:
Ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ հենց այս հարցը պետք է առաջնահերթ լիներ: Նախ դեսպանատան աշխատակիցներն են խնդրել հավաքվածներին հեռանալ: Չեն գնացել՝ պնդելով, որ ոչ մի օրենք չեն խախտում:
Հետո դեսպանատունը գաղտնի ծառայությունների աշխատակիցներին է հրավիրել՝ հավաքվածներին հեռացնելու համար:
Ի դեպ, երիտասարդների հարցին՝ արդյոք իրենք խախտո՞ւմ են որեւէ օրենք, ոստիկանները բացասական պատասխան են տվել:
Նմանատիպ հոդվածներ
Ամարասի վանքի վրայից կրկին իջեցվել է Արցախի դրոշը. ռուս սպան կոշտ կերպով ասել է այլևս չդնել. Aysor. am
Այսօր բարձրաստիճան ռուս սպա է եկել գյուղ, խնդրել, հետո արդեն կոշտ կերպով ասել, որ Ամարասի վանքի վրայից հանենք Արցախի Հան...
Եղանակը կցրտի. ինչ է սպասվում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 3-ին, 7-ին առանձին շրջաններում, հոկտեմբերի 4-6-ը շրջանների զգալի մասում սպասվում է...
Արձակուրդից հետո ծառայության վայրեր վերադառնալ չցանկացող զինծառայողները ձերբակալվել են․ ՔԿ
ՀՀ տարբեր զորամասերի ժամկետային զինծառայողներ՝ շարքայիններ Հ.Ո.-ն և Վ.Վ.-ն, իրենց տրամադրված հերթական արձակուրդի ժամկետը...
Երեկ ձերբակալված ադրբեջանցի միլիարդատերը քաղապաստան է խնդրել Չեռնոգորիայից. Vijesti
Մոսկվայի «Չերկիզովսկի» շուկայի նախկին սեփականատեր, նախօրեին Չեռնոգորիայում ձերբակալված ադրբեջանցի միլիարդատեր Թելման Իսմ...