Ամարասի վանքի վրայից կրկին իջեցվել է Արցախի դրոշը. ռուս սպան կոշտ կերպով ասել է այլևս չդնել. Aysor. am
Այսօր բարձրաստիճան ռուս սպա է եկել գյուղ, խնդրել, հետո արդեն կոշտ կերպով ասել, որ Ամարասի վանքի վրայից հանենք Արցախի Հանրապետության պետական դրոշը. այդպես էլ արել ենք։ Այս պահին վանքի վրա ոչ մի դրոշ չկա՝ ոչ Արցախի, ոչ Հայաստանի Հանրապետության, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Մաճկալաշեն համայնքի համայնքապետ Լեռնիկ Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահներն ավելի վաղ տեղեկացրել են, որ մաճկալաշենցիները վանքի վրա կարող են ՀՀ պետական դրոշն ամրացնել, սակայն այսօր արդեն պնդել են, որ վանքի վրա խաչ կա, և այդքանը բավական է։
«Դրոշ երևի չի էլ լինելու։ Ռուս սպան ասել է, որ այլևս չդնենք, հակառակ դեպքում վանքի տարածքում մարտական հերթապահություն կսահմանեն, որպեսզի թույլ չտան։ Մենք հասկացել ենք նրանց», - ասաց մեր զրուցակիցը։
Հարցին՝ փորձել են արդյոք ադրբեջանցիները կրկին առաջանալ Ամարասի վանքի ուղղությամբ, ինչպես արել էին օրեր առաջ, Լեռնիկ Ալեքսանյանը բացասական պատասխան տվեց։
Հիշեցնենք, որ վանքի վրա Արցախի պետական դրոշն ամրացվելել էր 44-օրյա պատերազմի ավարտից հետո։ Օրերս այն հանվել էր, բայց երեկ՝ սեպտեմբերի 24-ին, կրկին ամրացվել։
Նմանատիպ հոդվածներ
Մի խումբ ադրբեջանցիներ են ձերբակալվել օկուպացված Քարվաճառի ականապատ տարածք ներթափանցման փորձի ժամանակ
Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ փորձել են ներթափանցել Արցախի՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից վերահսկվող Քարվաճառի շրջան։Ը...
Ավարտվել է «Հյուսիս-Հարավ» ծրագրի չարաշահումներից մեկով նախաքննությունը. Մանրամասներ
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, ԱԱԾ քննչական դեպարտամենտի, ՀՀ դ...
Մեկ տարի առաջ այս օրը մի բարձրաստիճան պաշտոնյա պնդում էր, որ պատերազմ չի լինելու... թուրքագետ
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է«Մեկ տարի առաջ այս օրը մի բարձրաստիճան պաշտոնյա փակ խորհրդակցութ...
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել
Սեպտեմբերի 24-ին կատարվել է 45 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել, տե...