Արձակուրդից հետո ծառայության վայրեր վերադառնալ չցանկացող զինծառայողները ձերբակալվել են․ ՔԿ
ՀՀ տարբեր զորամասերի ժամկետային զինծառայողներ՝ շարքայիններ Հ.Ո.-ն և Վ.Վ.-ն, իրենց տրամադրված հերթական արձակուրդի ժամկետը լրանալուց հետո հայտարարել են, որ չեն ցանկանում վերադառնալ իրենց ծառայության վայրեր և հրաժարվել են զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց, որը զուգորդվել է դրանց չկատարմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում` 2021թ. հոկտեմբերի 1-ին, Հ.Ո.-ն և Վ.Վ.-ն ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
Ամարասի վանքի վրայից կրկին իջեցվել է Արցախի դրոշը. ռուս սպան կոշտ կերպով ասել է այլևս չդնել. Aysor. am
Այսօր բարձրաստիճան ռուս սպա է եկել գյուղ, խնդրել, հետո արդեն կոշտ կերպով ասել, որ Ամարասի վանքի վրայից հանենք Արցախի Հան...
Եղանակը կցրտի. ինչ է սպասվում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 3-ին, 7-ին առանձին շրջաններում, հոկտեմբերի 4-6-ը շրջանների զգալի մասում սպասվում է...
Երեկ ձերբակալված ադրբեջանցի միլիարդատերը քաղապաստան է խնդրել Չեռնոգորիայից. Vijesti
Մոսկվայի «Չերկիզովսկի» շուկայի նախկին սեփականատեր, նախօրեին Չեռնոգորիայում ձերբակալված ադրբեջանցի միլիարդատեր Թելման Իսմ...
Մակունցը ոստիկանություն է կանչել՝ երիտասարդ ՀՅԴ-ականների բողոքի լուռ ակցիան ցրելու համար
Միացյալ Նահանգներում Հայաստանի նորանշանակ դեսպան Լիլիթ Մակունցը ոստիկանություն է կանչել՝ երիտասարդ դաշնակցականների բողոք...