Ընթանում է Տոնոյանին կալանավորելու միջնորդության քննարկումը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այս պահին ընթանում է Դավիթ Տոնոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության քննարկումը։ Գրում է Հրապարակը:
Հիշեցնենք, որ Տոնոյանն ու Գալստյանը որպես մեղադրյալ են ներգրավվել մասնավորապես 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու , հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։
Նշենք նաև, որ Դավիթ Գալստյանը ԱԱԾ միջնորդությամբ փետրվարին կալանավորվել էր։ Ըստ ԱԱԾ-ի, նրա «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերությունը 2018 թվականին Պաշտպանության նախարարությունից հափշտակել է մեկ միլիոն դոլարի չափ գումար։ Պայմանագրով նախատեսված 80-ականների արտադրության հրանոթի արկերի փոխարեն բանակին խաբեությամբ մատակարարել է 70-ականների այլ արտադրության հրանոթի արկեր, որոնցով անհնար է եղել մարտական խնդիրներ լուծել։ Սակայն չորս ամիս անց վերաքննիչ դատարանը բեկանեց առաջին ատյանի դատարանի՝ նրան կալանավորելու որոշումն ու ազատ արձակեց Գալստյանին։ Սակայն այսօր Գալստյանի պաշտպանը դատարանի բակում լրագրողներին հայտնել է, որ սա լրիվ այլ գործ է, մյուսի հետ որևէ կապ չունի։
Նշենք նաեւ, որ այժմ նույնն դատարանում շարունակվում է նաեւ Դավիթ Գալստյանի կալանավորման միջնորդության քննությունը, որը մեկնարկել է 13:00-ին։
Նմանատիպ հոդվածներ
Մինչև հոկտեմբերի 15-ը աշխատողները կարող են առանց թեստավորվել գնալ աշխատանքի. իրավաբանը` օրենքի մասին
Հոկտեմբերի 1-ից հետո աշխատող քաղաքացիների կողմից, որպես պատվաստմանն այլընտրանք ներկայացվող 72-ժամյա վաղեմության ՊՇՌ բացա...
Մահացել է երգիչ Հայկոն
Միքայելյան հիվանդանոցից տեղեկացանք, որ քիչ առաջ մահացել է երգիչ, երգահան Հայկոն։ Նա 48 տարեկան էր: Auroranews-ը կ...
ՀՐԱՏԱՊ․ Այս պահին գերի է վերադառնում․ անունը հայտնի է
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը վստահեցնում է՝ բոլորին էլ պարզ է, թե ինչ գործունեություն է վարում ՀՀ կառավարությունը Ադրբեջ...
ՊՆ-ն հաստատում է․ ադրբեջանական կրակահերթից հայկական ԶՈւ բեռնատար է վնասվել
Հոկտեմբերի 4-ին, ժամը 23:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, ադրբեջանական կողմից արձակված կրակ...