Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում. Նիկոլ Փաշինյանը` Հայկոյի մահվան մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի (Հայկ Հակոբյան) անժամանակ մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Խոր ցավով տեղեկացա սիրված երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի (Հայկ Հակոբյան) անժամանակ մահվան մասին:
Նա հայ ժամանակակից երգարվեստի վառ ներկայացուցիչներից էր և իր գործունեությամբ վաստակել է ժողովրդական սեր ու հարգանք: Նրա ստեղծագործությունները սիրված են ժողովրդի կողմից, իսկ հեղինակած ռոմանսները հայ երգարվեստի հարուստ ժառանգության մեջ զբաղեցնում են իրենց ուրույն տեղը:
Հայկոյի երաժշտությունը հնչել է նաև հայկական ժամանակակից մի շարք ֆիլմերում, որոնք մեծապես նպաստել են հայ կինոյի զարգացմանը:
Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում երգչի ընտանիքին, հարազատներին, բարեկամներին ու նրա արվեստի երկրպագուներին»:
Նմանատիպ հոդվածներ
Պրոսպեկտը կանգնած է. ոստիկանները ստուգում են մեքենաների բեռնախցիկները. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Պրոսպեկտը կանգնած է։ Ոստիկանությունը ստուգում է մեքենանե...
Բոլոր հնարավոր զենքերով կռվեցինք, սակայն ցավոք, նենգ հիվանդությունը հաղթեց մեզ․ ԵՊԲՀ ռեկտորը՝ սիրված երգչի մահվան մասին
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլոր հնարավոր զենքերով կռվեցինք ու պայքարեցինք չարաբաստիկ քո...
Անհետ կորած 16-ամյա աղջիկը հայտնաբերվել է
Ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 16-ամյա Մոնիկա Մինասյանը։Ոստիկանության Կոտայքի բաժնի ծա...
«Հայկոս, բարի ճանապարհ Վերև». ընկերները՝ Հայկոյի մահվան մասին
Այսօր կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, կոմպոզիտոր Հայկոն։ Երաժիշտն առողջական խնդիրներ ուներ կորոնավիրուսի...