«Հայկոս, բարի ճանապարհ Վերև». ընկերները՝ Հայկոյի մահվան մասին
Այսօր կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, կոմպոզիտոր Հայկոն։ Երաժիշտն առողջական խնդիրներ ուներ կորոնավիրուսի հետ կապված, եւ բժիշկները պայքարում էին տաղանդավոր արտիստի կյանքի համար։
Սիրված երաժիշտի ընկերները սոցիալական ցացներում հրապարակումներ են արել նրա մասին։
«Հայկոս, բարի ճանապարհ Վերեւ»,- գրել է երգահան Ավետ Բարսեղյանը։
«Հավատալու չի, որ էլ չկաս, ախպերս... Լույսերի մեջ մնաս, Հայկո ջան»,- գրել է դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանը։
«Հայկ ջան։ Լուսավոր, բարի ու տաղանդաշատ մարդ։ Պակասդ չի լրացվի։ Հավերժ լույսերի մեջ մնաս»,- գրել է Արամ MP3-ը։
«Բոլորս հույս ունեինք, որ նա կհաղթահարի, բայց, ցավոք սրտի, նա մահացել է։ Անհավանական տաղանդավոր մաեստրո Հայկո։ Շնորհակալություն ամենի համար։ Շնորհակալություն երաժշտության ու աջակցության համար։ Սա մեծ կորուստ է բոլորիս համար։ Անկեղծ ցավակցություններս հարազատներին ու մտերիմներին»,- գրել է ռուսաստանաբնակ երգչուհի Արծվիկը։
«Հայկո ջան.....Ախպեր ջան.... Ճանապարհդ թող հանգիստ լինի դեպի Վերև....»,- գրել է Արա Մարտիրոսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Պրոսպեկտը կանգնած է. ոստիկանները ստուգում են մեքենաների բեռնախցիկները. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Պրոսպեկտը կանգնած է։ Ոստիկանությունը ստուգում է մեքենանե...
Բոլոր հնարավոր զենքերով կռվեցինք, սակայն ցավոք, նենգ հիվանդությունը հաղթեց մեզ․ ԵՊԲՀ ռեկտորը՝ սիրված երգչի մահվան մասին
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլոր հնարավոր զենքերով կռվեցինք ու պայքարեցինք չարաբաստիկ քո...
Անհետ կորած 16-ամյա աղջիկը հայտնաբերվել է
Ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 16-ամյա Մոնիկա Մինասյանը։Ոստիկանության Կոտայքի բաժնի ծա...
Մահվան պատճառը COVID-19-ի դեմ պատվաստանյութը չէ․ Առողջապահության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարությունը, անդրադառնալով երգիչ, երգահան Հայկոյի մահվան պատճառի մասին շրջանառվող լուրերին` տեղեկ...