ՕՐՎԱ ԿԱԴՐ․ Ագրեսիվ թութակն ընդդեմ Անգելա Մերկելի
Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելը անսպասելի «հարձակման» է ենթարկվել Լորի տեսակի ագրեսիվ թութակի կողմից: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով մյունխենյան պարբերականին, միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ, երբ կառավարության ղեկավարն այցելել է Մարլոու քաղաքի թռչունների այգի:
Մերկելը սեպտեմբերի 26-ին կայանալիք Բունդեսթագի ընտրություններին ընդառաջ այց է կատարել իր նախկին ընտրատարածք: Շրջագայության ընթացքում կանցլերն այցելել է նաև թռչունների այգի, որտեղ ցանկացել է կերակրել կենտրոնի բնակիչներին:
Մերկելին կերով լի թղթե բաժակ են տվել թռչուններին կերակրելու համար: Լորիները սկսել են ուտել իրենց կերը Մերկելի ձեռքից: Թռչուններից մեկը նստել է կանցլերի գլխին, մյուսն էլ կտցահարել է նրա մատը: Աղբյուրի տվյալներով՝ թութակը բավականին ցավոտ է կծել:
Դրանից հետո Մերկելը ցանկություն է հայտնել տեսնել 60 սմ հասակ ունեցող եվրոպական բուին, սակայն արդեն ավելի զգույշ է եղել և հրաժարվել է թռչնին ձեռքին դնել:
Նմանատիպ հոդվածներ
Կորոնավիրուսի դեմ երրորդ անգամ պատվաստվելու անհրաժեշտությո՞ ւն կլինի. պատասխանում է առողջապահության նախարարը
Այսօր՝ կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ահա այսպիսի տեսք ունեին ալպինիստները փրկվելուց անմիջապես հետո․ (սրտից թույլ մարդկանց խորհուրդ է տրվում չնայել)
Լուսանկարներում ձնաբքից փրկված ալպինիստներն են։ Ահա այսպիսի տեսք ունեին նրանք փրկվելուց անմիջապես հետո։[b937...
Որտե՞ղ է կալանքն անցկացնում Խաչատուր Սուքիասյանի եղբայրը
Հայտնի գործարար, իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանին կալանավորելու որոշումը ձևական բնու...
Արցախի ողջ տարածքում լռության րոպե կհայտարարվի
Արցախի Հանրապետության պետական համապատասխան հանձնաժողովի որոշմամբ՝ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, հանրապետության ողջ տա...