Կորոնավիրուսի դեմ երրորդ անգամ պատվաստվելու անհրաժեշտությո՞ ւն կլինի. պատասխանում է առողջապահության նախարարը
Այսօր՝ կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադաձավ կորոնավիրուսի դեմ երրորդ անգամ պատվաստվելու հանգամանքին։
«Արդյոք նորից անհրաժե՞շտ է լինելու պատվաստումներ իրականացնել․ այս հարցը հիմա շատ ակտիվ քննարկում է ԱՀԿ-ն, HDA-ը ներկայումս ամփոփում է ինստիտուտների կողմից իրականացված հետազոտությունները, և ես կարծում եմ՝ առաջիկայում ավելի համապարփակ ձևով կպատասխանեն հարցին` անհրաժեշտ լինելու է ռեվակցինացիա՝ խթանիչ երրորդ դեղաչափ, թե ոչ»,- նշեց նախարարը։
Ավանեսյանը համարում է, որ երրորդ դեղաչափը ստանալու հավանականությունը բոլորովին չի նշանակում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի պակաս արդյունավետություն։
«Նույն կարմրուկի պատվաստանյութը իրականացվում է ոչ թե կյանքում մեկ, այլ մի քանի անգամ․ դրանից կարմրուկի պատվաստանյութի արժեքը նվազո՞ւմ է՝ իհարկե ոչ։ 2007 թվականին Հայաստանն իրականացրեց կարմրուկի դեմ համընդհանուր պատվաստում, ինչի արդյունքում մենք վերջին տարիներին, ի տարբերություն մեր հարևան և ԵՄ երկրների, չունեցանք տեղական որևէ դեպք»,- նկատեց նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները GPS-ով առաջացել են, հասել Ամարաս վանքի մոտ, տեղադրել իրենց դրոշները
Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի մոտ Ամարաս վանքի վրա տեղադրված Արցախի դրոշը նախօրեին հանել են։ Արցախի ԱԺ «Ար...
Թուրքական մասնավոր օդանավը մեկնեց Երևանից և ուղևորվեց Թուրքիա. «Ազատագրում»
«Ազատագրում» շարժումը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է. «Թուրքական մասնավոր օդանա...
Հայկոն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Auroranews- ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 21-ին, սիրված ու ճանաչված երգիչ Հայկոն տեղափոխվել է Միքայ...
Երևանում ուղևորներով լի «Գազել»-ի դուռը պոկվել է
Այսօր Երևանում արտակարգ դեպք է գրանցվել. ուղևորներին տեղափոխելիս պոկվել է 33 համարի երթուղին սպասարկող միկրոավտոբուսների...