Արմեն Չարչյանի առողջական վիճակը շատ ծանր է. Վարդևանյան
Արմեն Չարչյանի առողջական վիճակն այնպես, ինչպես նախկինում, շատ ծանր է։ Եթե ցանկացած բժշկից հարցնեք, թե «Ինսուլինի» այդ չափաբաժինը, որը նա ստանում է, ինչ ահավոր անհանգստացնող բարձր չափի է, իսկապես կասեք՝ այս ի՞նչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նա գործող իշխանության կողմից կալանքի ֆետիշացումը վտանգավոր երևույթ համարեց ու ընդգծեց, որ իշխանությունը բացարձակապես հաշվի չի առնում, թե ինչ վաստակ ու ներդրում ունի պրոֆեսոր Չարչյանը երկրի կյանքում։ Իշխանության նման վերաբերմունքի պայմաններում հույսը, ըստ պատգամավորի, դատական իշխանության օբյեկտիվ մոտեցումն է։
«Հույս ունեմ, որ դատարանը կգտվի իր բարձունքի վրա, որովհետև այստեղ այլ տարբերակ, քան այդ խայտառակ խափանման միջոց կալանավորումը վերացնելն է, ուղղակի չկա», - ասաց նա։
Պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով հրատապ նիստի նշանակումը Վարդևանյանը համարեց նրա փաստաբանական խմբի ջանքերի, լրագրողների բարձրաձայնումների արդյունք։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե որքան կտուգանվեն քաղաքացիները հոկտեմբերի 1-ից
Հայաստանում հոկտեմբերի 1-ից պահանջ է դրված՝ կամ պատվաստվել, կամ 14 օրը մեկ թեստավորում անցնել։Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ...
Radio Aurora-ի հաղորդավարուհին պատվաստվելուց հետո վարակվել է covid19-ով
Radio Aurora-ի հաղորդավարուհի Լիլիթ Աղաջանյանը դեռ ամիսներ առաջ պատվաստվել էր «Սպուտնիկ» պատվաստանյութի երկու դեղաչափով,...
Հակառակորդը սադրանքի է դիմել Գեղարքունիքի ուղղությամբ. կա վիրավոր
Այսօր` սեպտեմբերի 28–ի առավոտյան ադրբեջանական կողմը սադրանքի է դիմել Գեղարքունիքի ուղղությամբ։ NEWS.am-ի տեղեկություններ...
Ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի շրջանի հայկական դիրքերը. կա 2 վիրավոր
Սեպտեմբերի 17-ին Շուշիի շրջանում 3 անգամ գնդակոծվել են հայկական դիրքերը։ Հայկական կողմից կա 2 վիրավոր։ Տեղեկությունը հայ...