Իրանում հանրությունը քննարկում է Ադրբեջանի դեմ հնարավոր պատերազմի պարագայում գործողությունների սցենարը․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Պարսկալեզու որոշ հրապարակումներում քննարկվում է Ադրբեջանի դեմ հնարավոր պատերազմի պարագայում Իրանի գործողությունների սցենարը՝ Բաքվին Թուրքիայի և Պակիստանի աջակցության պայմաններում։
Ըստ այդմ, իրանական կողմի առաջին գործողությունները միտված են լինելու Ատրպատականից հրթիռային գերճշգրիտ հարվածներով ադրբեջանական օդանավակայանները շարքից դուրս բերելուն, ինչը կզրկի Թուրքիային և Պակիստանին օդային ճանապարհով Բաքվին ռազմական օժանդակություն տրամադրելուց։
Այնպես որ, բռնազավթված Վարանդայում դեռևս չկառուցված Բաքվի բռնապետի օդանավակայանն արդեն իսկ իրանական հրթիռների պոտենցիալ թիրախ է»։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ՄԱԿ-ում խոսել է պատերազմի, ադրբեջանական ագրեսիայի մասին և հավելել՝ Հայաստանը պատրաստ է երկխոսության
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձավ 44-օրյա պատեր...
Հայանպաստ 5 նոր փոփոխություն՝ ԱՄՆ կոնգրեսում․ ինչ հարցեր կքննարկվեն
ԱՄՆ Կոնգրեսը թույլ է տվել քվեարկել Ազգային պաշտպանության օրենքում հայանպաստ 5 փոփոխության համար։ ԱՄՆ Ներկայացուցիչ...
Ջո Բայդենը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից կոչ է արել պաշտպանել ԼԳԲՏ համայնքի իրավունքները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից կոչ է արել պաշտպանել ԼԳԲՏ համայնքի իրավունքները Չեչնիայում, Կամ...
Ջեյհուն Բայրամովը հանդիպել է իր թուրք գործընկեր Չավուշօղլուի հետ
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է իր թուրք գործընկեր Մովլուդ Չավուշօղլուի հետ: Այս մասին Բայրամովը գ...