ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտաշիրիմում եմ անելու, իմ ձեռքով տանելու եմ մի քանի երկիր․ զոհվածի հայր
Պետք է հանդիպեմ վարչապետին, ու ինքն ասի՝ ի՞ր հրամանով է քանդվել երեխուս շիրիմը: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի հայրը, որի որդու շիրմաքարը քանդել էին: Ըստ զինծառայողի հոր՝ ինքը ունեցել էր բոլոր թույլտվությունները՝ շիրմաքարի կառուցման համար, բայց հետո պատճառաբանել էին, որ պետք է բոլոր շիրմաքարերը միանման լինեն:
Նա նշեց, թե հնարավոր է՝ որդուն արտաշիրիմում անեն, քանի որ իրեն չեն տրամադրել ԴՆԹ պատասխանը: «Արդեն իրենց չեմ հավատում, ոչ մեկին չեմ հավատում: Կարող է՝ ուրիշի մարմին են տվել, ամեն ինչ հնարավոր է: Եթե այսօր կարողանում են սրբապղծություն անել, կարող են դա էլ անել: Քանի մարմին են տվել, հետո պարզվել է՝ իրենց երեխան չէ: Արտաշիրիմում եմ անելու, իմ ձեռքով տանելու եմ մի քանի երկիր»,-ասաց նա:
Զոհված զինծառայողի հայրը նաև նշեց, թե այսօր Եռաբլուրում Նիկոլ Փաշինյանն իրենց չի հանդիպել: «Էսօր ո՞վ է հնարավորություն ունեցել տեսնել Փաշինյանին, ինքը պետք է գար այստեղ: Հանդիպում չի եղել»,-ասաց նա:
Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե որքան կտուգանվեն քաղաքացիները հոկտեմբերի 1-ից
Հայաստանում հոկտեմբերի 1-ից պահանջ է դրված՝ կամ պատվաստվել, կամ 14 օրը մեկ թեստավորում անցնել։Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ահա այսպիսին կլինի դրոնների շոուն Հանրապետության հրապարակի երկնքում ՝ Անկախության 30-րդ ամյակին
Ահա այսպիսին կլինի դրոնների շոուն Հանրապետության հրապարակի երկնքում ՝ սեպտեմբերի 21-ին Անկախության 30-րդ տարելիցին։ ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա ձեր նվերն է հայ ազգին․ պատգամավորը՝ Կարմիր Շուկա ճանապարհին թշնամու մեքենաների շարասյունն է նկարահանել
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել՝ կից գրելով...
Ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի շրջանի հայկական դիրքերը. կա 2 վիրավոր
Սեպտեմբերի 17-ին Շուշիի շրջանում 3 անգամ գնդակոծվել են հայկական դիրքերը։ Հայկական կողմից կա 2 վիրավոր։ Տեղեկությունը հայ...