ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեթամֆետամինի իրացման դեպքեր են բացահայտվել
Ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊՎ և Երևան քաղաքի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ են ստացվել։
Փաստական տվյալների համաձայն՝ Երևանում բնակվող 37-ամյա մի տղամարդ մայրաքաղաքի տարբեր թաղամասերում մեթամֆետամին է թաքցնում՝ տելեգրամի միջոցով վաճառելու համար։ Նա հայտնաբերվել, բերման ենթարկվել ու խուզարկվել է։ Նրա մոտ մեթամֆետամին է եղել։ Այնուհետև հայտնաբերվել է 12 փաթեթ՝ լցված մեթամֆետամինով։
Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։