ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում բախվել են զբոսաշրջիկներ և դպրոցականներ տեղափոխող ավտոբուսները․ կա զոհ, մոտ 50 մարդ հոսպիտալացվել է
Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Մուլա նահանգում բախվել են զբոսաշրջիկների և դպրոցականների տեղափոխող ավտոբուսներ, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է Cumhuriyet թերթը:
Զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսում հիմնականում եղել են Ուկրաինայից ժամանած հյուրեր, չի բացառվում, որ ռուսներ ևս եղած լինեն։ Նախնական տվյալներով՝ վարորդը սրտի կաթված է ստացել և տեղում մահացել։
Զբոսաշրջիկներից 41-ին տեղափոխել են հիվանդանոց։
Վիրավորվել են 41 զբոսաշրջիկ, յոթ աշակերտ և դպրոցական ավտոբուսի վարորդը: Բոլորը տեղափոխվել են հիվանդանոց:
Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է թուրքական իշխանությունների հետ և մանրամասներ է ճշտում: