ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զորավարժություններ՝ Ռիգայի կենտրոնում, մանկասայլակով կնոջ և այլ անցորդների կողքին

Լատվիայում օգոստոսի 30-ին մեկնարկել են Namejs 2021 զորավարժությունները: Չնայած Namejs 2021 զորավարժությունները կոչված են պաշտպանելու խաղաղ բնակչությանը, այնուամենայնիվ այսօր համացանցում հրապարակվել է տեսանյութ, որում երևում է, որ զորավարժություններն ի թիվս այլ վայրերի, անցկացվում են նաև երկրի մայրաքաղաքում՝ Ռիգայում, այն ժամանակ, երբ քաղաքով զբոսնում են քաղաքացիները: Կադրերում երևում է, որ զինվորականները վարժանքներն իրականացնում են մանկասայլակով կնոջ անմիջական հարևանությամբ, երբ վերջինս փողոցն է անցնում: Երեխան կրակոցներից սկսում է լացել: 

Հաղորդվում է, որ այս զորավարժությունները տևելու են մինչև հոկտեմբերի 3 -ը: Դրանք զուգորդվում են «Արծաթե նետ» մեխանիկացված հետևակային բրիգադի զորավարժությունների հետ: Զորավարժություններին մասնակցում են 17 երկրներից մոտ 9300 մասնակիցներ: 

 

Քաղաքականություն