ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նյու Յորքում մեկնարկել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակի արարողությունը
Նյու Յորքում մեկնարկել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակի արարողությունը: Հիշատակի արարողության ընթացքում կկարդան ահաբեկչական հարձակումների 2983 զոհերի անունները:
Այն վայրը, որտեղ մինչև 2001 թվականի սեպտեմբերի 11-ը գտնվում էին Նյու Յորքի Առևտրի համաշխարհային կենտրոնի երկվորյակ աշտարակները, այժմ հուշահամալիր է՝ սև մարմարյա ավազանով, որի պատերից ջուր է հոսում և ամբողջ երկայնքով փորագրված են զոհերի անունները։